Հա

Քաղաքական

10/10/2018 - 08:20

«Դուք պէտք է ճանաչէք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը». Շարմազանովը՝ Միլի մեջլիսի նախագահին

Անթալիայում ընթանում է Եւրասիական պետութիւնների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը:

«alikonline.ir» - Անթալիայում ընթանում է Եւրասիական պետութիւնների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը, խօսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին: Գրում է «yerkir.am»-ը:

Ի պատասխան Էդւարդ Շարմազանովն ասել է. «Թէ՛ Հայաստանը, թէ՛ Արցախը խնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խօսեց խնդրի խաղաղ կարգաւորման մասին: Պարոն Ասադով, եթէ դուք իրօ՞ք ուզում էք լուծել խնդիրը, ապա նախեւառաջ պէտք է ճանաչէք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրացումը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։