Հա

Քաղաքական

10/10/2018 - 10:30

«Այս էժան խաղում մենք չկանք». ՀՀ ԱԺ ՀՀԿ 4 պատգամաւորների յայտարարութիւնը

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան չորս պատգամաւոր յայտարարութիւն են տարածել՝ անդրադառնալով նախօրէին մի շարք պատգամաւորների, այդ թւում, ՀՀԿ-ականների՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ յայտարարութեանը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան չորս պատգամաւոր յայտարարութիւն են տարածել՝ անդրադառնալով նախօրէին մի շարք պատգամաւորների, այդ թւում, ՀՀԿ-ականների՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ յայտարարութեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Նիկոլ Փաշինեանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչեւ առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիւ քաղաքական ինստիտուտներից մինչեւ «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխօս մարտիկներ։

Մի կողմից՝ պատգամաւոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, միւս կողմից էլ ահաբեկւածութիւնից կամ պատեհապաշտութիւնից դրան գնացողների տեքստերը ծանր տպաւորութիւն են թողնում այսօր։

Փաստ է՝ պատեհապաշտութեան յաղթանակը երբեք երկար չի տեւում, միայն արժեզրկման ու բարոյազրկման նոր հիմքեր է ստեղծում։ Քաղաքական ուժերի միջեւ բանակցութիւնների փոխարէն իւրաքանչիւր պատգամաւորի «յետեւից գնալը» նոյնն է, ինչ զէնքը դնես պատգամաւորի ճակատին ու ստիպես կամքդ կատարել:

Սա ո´չ իրաւական է, ոչ էլ, առաւել եւս, բարոյական: Արդեօ՞ք ճակատագրի բերումով նման իրադարձութիւնների զարգացման կիզակէտում յայտնւած պատգամաւորն ինքն իրեն կը յարգի, արդեօ՞ք դրանից յետոյ նրան ինչ-որ մէկը կը յարգի:

Ողբերգութիւնը նրանում է, որ այս բեւեռացման, անզիջողականութեան եւ բանակցելու ցանկութեան բացակայութեան, վերջնագրերով խօսելու հետեւանքը հասարակական ու մարդկային յարաբերութիւնների ճգնաժամ է հասունացնում` արժանապատւութեան պահպանման զգացողութիւնից բխող չափազանց վտանգաւոր հետեւանքներով: Արդար հանգուցալուծում է պէտք գտնել, մէկը միւսին չտրորելու, մէկը միւսի արժանապատւութեան հաշւին չինքնահաստատւելու այլ ճանապարհներ է պէտք գտնել: Մի՛ զանգէք մեզ, տարբեր կողմերի պարոնա՛յք, պարզապէս մի՛ զանգէք։

Այս էժան խաղում մենք չկանք։ Եթէ դուք ի վիճակի չէք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափւած հետեւում ենք՝ ինչ էք դուք անում։ Մենք լուռ կը սպասենք: Բայցեւ, հաստատ ամէն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»,- ասւած է պատգամաւորների տարածած յայտարարութիւնում:

Այն ստորագրել են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւորներ՝ Միհրան Յակոբեանը, Կարէն Բեքարեանը, Արման Սաղաթելեանը եւ Սամուէլ Ֆարմանեանը:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները եւ, յատկապէս, դատաիրաւական համակարգի վերաբերեալ վարչապետ Ն. Փաշինեանի մօտեցումները կրկին մեր հանրային-պետական կեանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցութեամբ հարկ ենք համարում կատարել հետեւեալ արձանագրումները.

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Ընդամենը մէկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս եկաւ քաղաքական յայտարարութեամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելութեան խօսքը, փողոցային արդարադատութեան մերժելի դրսեւորումները, հանրութեանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականութեան մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական եւ պետական ինստիտուտների կայացմանը եւ լրջագոյն սպառնալիք են երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների լուծմանը։

  • ՀՀ նախագահի յայտարարութիւնը` ստեղծւած իրավիճակի վերաբերեալ
    ՀՀ նախագահի յայտարարութիւնը` ստեղծւած իրավիճակի վերաբերեալ

    Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցութեամբ ՀՀ նախագահ Արմէն Սարգասեանը հանդէս է եկել յայտարարութեամբ:

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Ամիսներ շարունակ Դաշնակցութիւնն ահազանգում էր, որ երկրում սերմանւող ու խրախուսւող քաղաքական անհանդուրժողականութիւնն անխուսափելիօրէն յանգեցնելու է պառակտումների ու ատելութեան։ Ցաւօք, դա այլեւս իրողութիւն է։ Ժողովրդի տարբեր հատւածներին իրար դեմ լարելու, հասարակութիւնը «սեւերի» ու «սպիտակների», իւրայինների ու թշնամիների բաժանելու իշխանութիւնների քաղաքականութիւնն արդէն գործնական դրսեւորումներ է ստանում։ 

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Հրապարակւեց ընդհանուր իրաւասութեան դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի հարցով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։