Հա

Քաղաքական

10/10/2018 - 11:00

«Ժամանակ». «Ընտրութիւնները կը լինեն դեկտեմբերի 9-ին. ե՞րբ հրաժարական կը տայ Փաշինեանը»

«Ժամանակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. ««Ժամանակ»-ի՝ կառավարութեանը մօտ կանգնած աղբիւրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

«alikonline.ir» - «Ժամանակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. ««Ժամանակ»-ի՝ կառավարութեանը մօտ կանգնած աղբիւրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Թէ երբ հրաժարական կը տայ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, այս պահին հնարաւոր չէ յստակ նշել, քանի որ ըստ Սահմանադրութեան 92-րդ յօդւածի 2-րդ կէտի՝ ԱԺ արտահերթ ընտրութիւնն անցկացւում է ԱԺ-ի արձակւելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր յետոյ: Եթէ ընդունելու լինենք, որ ընտրութիւններն անցկացւելու են ԱԺ արձակւելուց 45 օր յետոյ, ապա Փաշինեանը պէտք է հրաժարական տայ վաղը կամ միւս օրը, որպէսզի ԱԺ-ն երկշաբաթեայ ժամկէտում չկարողանայ վարչապետ ընտրել, խորհրդարանը օրէնքի ուժով համարւի լուծարւած, իսկ դրանից 45 օր յետոյ էլ նշանակւեն խորհրդարանական ընտրութիւնները:

Թէեւ չի բացառւում, որ ընտրութիւնները նշանակւեն ԱԺ-ն արձակելուց 30 օր յետոյ, եւ այդ դէպքում Նիկոլ Փաշինեանի հրաժարականը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին տասնօրեակում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։