Հա

Քաղաքական

10/10/2018 - 12:10

Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի բիզնես ֆորումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան (OIF) բիզնես–ֆորումը մեկնարկեց Երեւանում։ Ֆորումին կը մասնակցեն OIF տասնեակ երկրների հիւրերը։ Դա այն երկրներն են, որտեղ ֆրանսերէնն օգտագործւում է գործնական շփման մէջ։

«alikonline.ir» - Ֆրանկոֆոնիայի երկրների գլխաւոր խնդիրներից է մէկը տնտեսութեան թւային յեղափոխութիւնն է։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան (OIF) բիզնես ֆորումը մեկնարկեց Երեւանում։ Ֆորումին կը մասնակցեն «OIF» տասնեակ երկրների հիւրերը։ Դա այն երկրներն են, որտեղ ֆրանսերէնն օգտագործւում է գործնական շփման մէջ։

Ֆորումի բացմանը ելոյթ ունեցան ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ու «OIF» գլխաւոր քարտուղար Միկաէլ Ժանը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

«Չորրորդ արդիւնաբերական յեղափոխութիւնը Ֆրանկոֆոնիայի տարածքի համար ահռելի հնարաւորութիւններ է տրամադրում։ Այն իսկապէս կարող է շրջել աշխարհը, ու մեր երկրները կարող են այդ գործընթացում ամենաակտիւ մասնակցութիւնն ունենալ։ Թւային տնտեսութիւնը մեր տնտեսութիւնների համար շարժիչ է, որը բազմապատկում է դրանց արդիւնաւէտութիւնը»,- աւելացրեց Ժանը։

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն իր հերթին ասաց, որ Հայաստանը կարող է ցոյց տալ ոչ միայն քաղաքացիական, այլեւ տեխնիկական յեղափոխութեան օրինակ։ «Դրա կենդանի օրինակը «ԹՈՒՄՕ» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնն է, որտեղ մեկնարկել է մեր ֆորումը։ Կենտրոնը, որտեղ երեխաները խաղային միջավայրում նոր տեխնոլոգիաներ են սովորում, գրաւել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուշադրութիւնը։ Նա որոշել է հայկական մոդելով նման կենտրոն բացել Փարիզում»,- նշեց նախագահը։

Յիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12-ին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրիւդոն ու Շարլ Միշէլը, նաեւ բարձր մակարդակի պատւիրակութիւններ աշխարհի տասնեակ երկրներից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։