Հա

Քաղաքական

10/10/2018 - 14:20

Հայկ Մարութեան. «Նոր Հայաստանի կանոններով աշխատել ցանկացողները կը շարունակեն պաշտօնավարել»

Այսօր, Երեւանի նորընտիր աւագանու անդրանիկ նիստից յետոյ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«alikonline.ir» - Այսօր, Երեւանի նորընտիր աւագանու անդրանիկ նիստից յետոյ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թէ, իր կարծիքով, քաղաքապետարանում սեւ ուժեր կա՞ն, Մարութեանը պատասխանեց, որ սեւ-սպիտակը  կախւած էր միայն նախընտրական փուլի եւ ընտրութիւններին խանգարել չխանգարելու հետ: Գրում է «yerkir.am»-ը:

Ճշտող հարցին, թէ փոփոխութիւններ անելիս հաշւի չե՞ն առնւելու մարդկանց՝ սեւ կամ սպիտակ լինելը, Մարութեանն արձագանգեց, թէ հարցի իմաստը չի հասկանում: Պարզաբանմանը, որ, օրինակ, խօսքը կուսակցական պատկանելութեան մասին կարող է լինել, պատասխանեց, որ կուսակցական պատկանելութիւնն այս պահին կարեւոր չէ: «Մեզ համար մարդու պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելն է էական»,- յաւելեց Երեւանի քաղաքապետը:

Մարութեանի խօսքով՝  մարդիկ՝ պրոֆեսիոնալները, ովքեր ուզում են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երեւանի բնակիչներին, կարող են շարունակել պաշտոնավարել:  Ըստ նրա՝ բնականաբար, լինելու է նաեւ անհատական մօտեցում: «Գոյութիւն ունի ինստիտուցիոնալ յիշողութիւն, եւ եթէ մարդն ունի դա ու պատրաստ է ծառայել՝, նրան հանել, բերել նոր մարդ, ով թէկուզ լաւ մասնագէտ է, բայց մինչեւ խորանայ խնդիրների մէջ, ժամանակ կանցնի, ես չեմ տեսնում դրա պատճառը: Իմ որոշումը կայանալու է նաեւ այն փաստերի հիման վրայ, թէ արդեօ՞ք կը կարողանան այդ մարդիկ աշխատել նոր Հայաստանի կանոններով: Ինքնանպատակ ինչ-որ մէկին փոխելու ցանկութիւն չունեմ»,- ասաց Երեւանի նոր քաղաքապետը:

Մարութեանն, այնուամենայնիւ, յստակեցրեց, որ այս ամէնը չի նշանակում, որ բոլորը մնում են, քանի որ շատերը զբաղեցրել են պաշտօններ եւ չեն իմացել՝ ինչ են անում:

Նշենք որ, Երեւանի նորընտիր քաղաքապետի երդման արարողութիւնը կը կատարւի հոկտեմբերի 13-ին Երեւանի քաղաքապետարանում:

Յարակից լուրեր

  • Զատուլին. «Երեւանի խօսքն ու գործը հակասում են իրար»
    Զատուլին. «Երեւանի խօսքն ու գործը հակասում են իրար»

    ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը «TVNZ»-ի հետ զրոյցում անդրադարձել է ՀՀ-ում կատարւող իրադարձութիւններին: 

  • «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»
    «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»

    Հետեւելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու արդիւնքին, մտաբերեցի մեր հանգուցեալ ընկերոջ՝ Վահան Յովհաննիսեանի խօսքերը։ Ամէն անգամ երբ իրականացնէինք աշխատանք մը, որ կը սատարէր Արցախի, Հայաստանի կամ Սփիւռքի տնտեսական վերելքին, պաշտպանական հզօրացման, քաղաքական-դիւանագիտական նուաճումին, Վահանը քնքուշ ժպիտով մը կ՚ըսէր, «Տղերք, հայրենիքը ձեզ չի մոռանայ»։

  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները
    Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները

    Հայաստանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»
    «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»

    «Հայոց աշխարհ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ինչպէս է կայացւել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դէպքն է, երբ մեկնաբանութիւններն իսկապէս աւելորդ են։   

  • «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»
    «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»

    «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանն թերթի այսօրւայ համարի խմբագրականում գրում է. «Մեր թւային դարում ընտրութիւններից առաջ յայտարարւող «լռութեան օրը», իհարկէ, հնացած երեւոյթ է, եւ օրէնքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստւում ինքնամփոփւել, կենտրոնանալ եւ մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թէ ում են պատրաստւում ընտրել: Տեղեկատւական աղմուկը ինչպէս «բզզում է» բոլորիս ականջներում, այնպէս էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», եւ անիմաստ է խոչընդոտել քարոզչութեանն ու հակաքարոզչութեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։