Հա

Քաղաքական

11/10/2018 - 08:20

Հայաստան են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն

Երէկ հոկտեմբերի 10-ին երեկոյեան Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնը։ 

«alikonline.ir»- Երէկ հոկտեմբերի 10-ին երեկոյեան Հայաստան ժամանեց Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնը։ Այս լուրը «tert.am»-ի հետ զրոյցում հաստատեց Հայաստանի ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Երեւան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացւող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

Բացի Մակրոնից, գագաթնաժողովին իրենց մասնակցութիւնն են հաստատել եւս 25 պետութեան ղեկավարներ։

Ժամեր առաջ Երեւան էր ժամանել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն։

Նշենք, որ գագաթնաժողովի մեկնարկը տրւելու է այսօր։

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ յարգելով համերաշխութիւնը, մարդասիրական արժէքներն ու բազմազանութիւնը՝ իբրեւ խաղաղութեան եւ բարօրութեան հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ 

Համընդհանուր արժէքների վրայ խարսխւած այս թեման հնարաւորութիւն կը տայ արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղութիւնը, համերաշխութիւնը եւ զարգացումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։