Հա

Քաղաքական

11/10/2018 - 10:40

Նիկոլ Փաշինեան. «Մինչեւ հոկտեմբերի 16-ը կը ներկայացնեմ իմ հրաժարականը»

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն առաջիկայ օրերին կը ներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների համար:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն առաջիկայ օրերին կը ներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների համար: Փաշինեանն այս մասին յայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերութեանը: Գրում է «yerkir.am»-ը:

«Արտահերթ ընտրութիւնները պէտք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կը լինի այն պարագայում, երբ ես մինչեւ հոկտեմբերի 16-ը ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինեանը:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրէնքում» փոփոխութիւն կատարելու մասին որոշումից յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խորհրդարան ուղեւորւելուց առաջ յայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն անհրաժեշտ է, եւ դրանք պէտք է տեղի ունենան դեկտեմբեր ամսւայ առաջին կէսին:

Յարակից լուրեր

  • Իրեն յարգող որեւէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը
    Իրեն յարգող որեւէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը

    Շատ պարզ պատճառով չմիացանք ստորագրահաւաքին. նախ, համահեղինակ հանդէս չենք գալիս նախագծին, իսկ եթէ համարում ենք, որ իրավիճակ է փոխւել եւ պէտք է նաեւ մասնակցութեամբ լինի այս նախաձեռնութիւնը, ուրեմն պէտք է նաեւ ընդունել մեր առաջարկները: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ որոշեցին չմիանալ Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների համար արտահերթ նիստ հրաւիրելու ստորագրահաւաքին:

  • Մամլոյ հաղորդագրութիւն
    Մամլոյ հաղորդագրութիւն

    Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագոյն Ժողովը, առաջիկայ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկայ համապետական արտահերթ ընտրութիւնների հարցին։ Համակողմանի քննարկումների արդիւնքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին։ 

  • Էմբրիոնին հասնելու արւեստը
    Էմբրիոնին հասնելու արւեստը

    Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինեանի քաղաքական-հոգեբանական կերտւածքը, արձանագրել` որպէս տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խօսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցաւերով ու ամենեւին չի նեղւում պոպուլիզմի յուժկու աւելցուկից, որը հմտօրէն խաղում է ամբոխի ներքին, ցածրագոյն բնազդների հետ՝ ձեռնածուին յատուկ մեծագոյն արւեստով ու բոլոր աստւածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանութեամբ, իր հոգով եւ դնում պատւանդանին՝ ժողովրդի երկրպագութեան համար։

  • Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»
    Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»

    Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձեւաւորւում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

  • Անթիլիասում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինեանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիպումը
    Անթիլիասում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինեանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիպումը

    Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում երէկ Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։