Հա

Քաղաքական

11/10/2018 - 11:40

Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովը

Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Նախատեսւած էր բացման հանդիսաւոր արարողութիւն, պատւիրակութիւնների պաշտօնական դիմաւորման արարողութիւն:

«alikonline.ir»- Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Նախատեսւած էր բացման հանդիսաւոր արարողութիւն, պատւիրակութիւնների պաշտօնական դիմաւորման արարողութիւն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի  եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կողմից  մարւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնաւուր» թեմային:

Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրւելու է 1+4 ձեւաչափով: Նախատեսւած է նիստի բացում լիազօրութիւններն աւարտող նախագահի կողմից (բաց նստաշրջան), նախագահութեան լիազօրութիւնների փոխանցում Մադագասկարի եւ Հայաստանի միջեւ, համաժողովի բիւրոյի հիմնում, օրակարգի նախագծի հաստատում եւ աշխատանքների պլանաւորում, կազմակերպութեանը անդամակցութեան կամ կարգավիճակի փոփոխութեան մասին յայտերի քննարկում:

Նշենք, որ Հայաստանում անցկացւող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցութիւնն են հաստատել 26 պետութեան ղեկավարներ, այդ թւում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուէլ Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն, ովքեր արդէն ժամանել են Հայաստան: 

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ յարգելով համերաշխութիւնը, մարդասիրական արժէքներն ու բազմազանութիւնը՝ իբրեւ խաղաղութեան եւ բարօրութեան հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժէքների վրայ խարսխւած այս թեման հնարաւորութիւն կը տայ արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղութիւնը, համերաշխութիւնը եւ զարգացումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։