Հա

Քաղաքական

14/10/2018 - 08:20

Ջասթին Թրուդոն Հայաստանում կանադական ընկերութիւններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում

Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կայ, որոնք հետաքրքիր են կանադական ընկերութիւններին ու կանադահայերին: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն:

«alikonline.ir» - Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կայ, որոնք հետաքրքիր են կանադական ընկերութիւններին ու կանադահայերին: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն:

«Հայաստանի ու Կանադայի միջեւ կան արդէն ձեւաւորւած տնտեսական ու բիզնես յարաբերութիւններ: Մենք քննարկեցինք մի քանի ասպարէզներ, որտեղ կարող ենք խորացնել այդ յարաբերութիւնները: Հայաստանում մեծ պոտենցիալ կայ ներդրումների, որոնք հետաքրքիր են կանադական ընկերութիւններին ու կանադահայերին»,- ասաց Թրուդոն:

Թրուդոն նշեց, որ Նիկոլ Փաշինեանը գիտի, որ կուռ տնտեսութիւն ստեղծելու համար հարկաւոր է ժողովրդի վստահութիւնը:«Նա հասկանում է, որ ժողովրդի վստահութիւնը շահելը էական եւ կենտրոնական առանցք է հանդիսանում կուռ տնտեսություն կառուցելու համար: Նիկոլը խօսեց այն մասին, որ պէտք է քաղաքացիներին ազատ կամարտայայտման հնարաւորութիւն տալ»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը իր հերթին նշեց, որ կարեւոր է արձանագրել, թէ ինչ փոփոխութիւններ են տեղի ունեցել Հայաստանում:

«Մեր խօսակցութեան առաջին իսկ րոպէներից Ջասթինն իր պատրաստակամութիւնն է յայտնել աջակցել կանադական ներդրումների ակտիւացմանը: Մեր պետական ճաշին մասնակցում էին կանադացի գործարարներ, ովքեր մտադիր են ընդլայնել իրենց ներդրումների ծաւալը: Ես խնդրեցի, որպէսզի Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներն աւելի ճիշտ փոխանցւի Կանադայի բիզնես միջավայրին: Կարեւոր է արձանագրել, որ այդ առնչութիւնները ոչ թէ մեր գործողութիւններն են կանխելու համար որեւէ ներդրում, այլ մենք ուզում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ տնտեսական գործունէութիւնը պայմանաւորւած չէ այս կամ այն պաշտօնեայի քմահաճոյքներով: Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխութիւնը հետեւեալն է, որ վարչապետը ներկայացնում ու միշտ ներկայացնելու է ժողովրդին: Այս քաղաքական փոփոխութիւններին ակտիւ ներկայացւած է եղել ընդհանրապէս ողջ հայութիւնը: Մենք ակտիւ աջակցութիւն են ստացել նաեւ Կանադայի հայութիւնից: Չկայ որեւէ հայ համայնք, որն աջակցութիւն չի ցուցաբերել թաւշեայ յեղափոխութեանը: Առաջիկայում կայանալիք ընտրութիւնների առանցքային իմաստը նոյնպէս սա է, որ բոլոր պետական կառավարման բոլոր մարմիններում պէտք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդին: Նրանք, ովքեր յայտնւեն վարչապետի կարգավիճակում, պէտք է լիազօրւած լինեն ժողովրդի կողմից: Հայաստանում այլեւս երբեք ընտրութիւնները չեն կեղծւելու ու չի արհամարհւելու ժողովրդի կամարտայայտութիւնը: Որեւէ կասկած չկայ, որ այս փոփոխութիւնն ընդմիշտ ուղեկցելու է մեզ: Սա ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլեւ ողջ ժողովրդի պատկերացումն է: Այս յեղափոխութիւնն արել է ժողովուրդն ու նրանց է պատկանում Հայաստանի իշխանութիւնն ու այդպէս լինելու է միշտ: Մենք այս հարցում ունենք լիակատար ըմբռնում»,- նշեց ՀՀ վարչապետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։