Հա

Քաղաքական

15/10/2018 - 08:30

Ջահանգիրի. «Նոր գնորդներ ենք գտել նաւթի համար»

Որոշ երկրեր միանալով Իրանի դէմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին հրաժարւել են իրանական նաւթի ներկրումից զրոյի հասցնելով իրանական նաւթի արտահանումը:

«alikonline.ir» - Որոշ երկրեր միանալով Իրանի դէմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին հրաժարւել են իրանական նաւթի ներկրումից զրոյի հասցնելով դրա արտահանումը:

Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 14-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին՝ ելոյթ ունենալով Ստանդարտների օրւան նւիրւած արարողութեանը: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Ըստ նրա՝ թէեւ որոշ երկրեր միացել են ԱՄՆ-ին սակայն, Իրանը պահպանելով համագործակցութիւնը իր աւանդական գործընկերների հետ գտել է նոր գործընկերներ:

Ջահանգիրին անդրադառնալով ստանդարտի օրւան ընդգծեց որ. «Ստանդարտի օրը գերազանց առիթ է մտածելու այն կարեւոր լուծումների մասին, որոնք ժողովրդի կեանքը կը դարձնեն էլ աւելի որակեալ եւ յարմարաւէտ»:

«ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումը ծանր պայմաններ կը ստեղծի երկրի համար»,- ասել է նա յստակեցնելով որ՝ Իրանը վճռակամօրէն կը դիմակայի ԱՄՆ-ի դէմ տնտեսական պատերազմում:

Էսհաղ Ջահանգիրին անդրադառնալով նաւթի գների տատանումներին ընդգծել է որ. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ կարծում է, որ սաուդցիներն ի վիճակի են իրենց կրճատւած պաշարներով համաշխարհային նաթւային շուկաներում տեղ զբաղեցնել սակայն իրենք սխալւում են եւ շուտով մէկ բարել նաւթի գինը կը հասնի 80 դոլարի»:

Նա նաեւ մեկնաբանել է Իրանի նաւթային եւ ոչ նաւթային հատւածի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ ասել, որ «Իրանի դէմ ներկայիս տնտեսական պատերազմում Թրամփի վարչակազմը նաեւ իրանական նաւթի գնորդներին կոչ է արել ամբողջութեամբ դադարեցնել գնումները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։