Հա

Քաղաքական

15/10/2018 - 12:20

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ մեր պատասխանը մեզ եւ ուրիշներին

Նախորդ շաբաթ Երեւանում անցկացւեց Ֆրանկֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովը, որին նախորդել էին նախարարական եւ դեսպանական մակարդակով համաժողովները։ Պաշտօնական միջոցառումներից բացի, ֆրանկոֆոնիայի շունչը զգացւում էր նաեւ ողջ քաղաքում։ Առաջին անգամ էր, թերեւս Երեւանն այդքան բազմազգ ու, առանց որեւէ վիրաւորանքի, բազմագոյն։

Աննա Մկրտչեան

 

Նախորդ շաբաթ Երեւանում անցկացւեց Ֆրանկֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովը, որին նախորդել էին նախարարական եւ դեսպանական մակարդակով համաժողովները։ Պաշտօնական միջոցառումներից բացի, ֆրանկոֆոնիայի շունչը զգացւում էր նաեւ ողջ քաղաքում։ Առաջին անգամ էր, թերեւս Երեւանն այդքան բազմազգ ու, առանց որեւէ վիրաւորանքի, բազմագոյն։ Փողոցներում կարելի էր հանդիպել տարբեր արտասովոր հագուստներով պատւիրակների, սելֆիներ անել Ֆրանսիայի նախագահի կամ Կանադայի վարչապետի հետ, շփւել ու ծաղիկներ նւիրել առաջին տիկնանց։ Չսպասւած ոչ աշխատանքային օրերը հնարաւորութիւն տւեցին Ֆրանկոֆոնիայի աւանում ծանօթանալու ՖՄԿ երկրների արհեստներին եւ արւեստներին, իսկ հրապարակում կազմակերպւած գալա-համերգն ու հրավառութիւնը իսկական նւէր էին տեսալսողական էֆեկտների սիրահարների համար։

Մի խօսքով, Ֆրանկոֆոնիայի գագաթանժողովի օրերին Երեւանում մթնոլորտը եթէ ոչ տօնական, գոնէ հետաքրքրական ու ոչ սովորական էր։ Այդուհանդերձ, քիչ չէին նաեւ զարմացածներն ու կասկածամիտներ, որոնք գուցէ ինչ-որ չափով հիմնաւորւած տարակուսանք էին յայտնում՝ «մենք ուր, Ֆրանկֆոնիան ուր» կամ «ինչներիս էր պէտք» հարցերի տեսքով։

Չցանկանալով այստեղ կրնկնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հիւրընկալման պաշտօնական դրդապատճառներն ու դրա դրական եւ բացասական կողմերը՝ անդրադառնանք երկու ուղերձի, որը հէնց միայն այս միջոցառման կազմակերպումը ենթադրում է։

Առաջին, սա պատասխան էր ինքներս մեզ, մեր անվստահութեանն ու սեփական ուժերի թերագնահատմանը։ Այո, Հայաստանն էլ է դարձել մի պետութիւն, որը կարող է հիւրընկալել նման խոշորամասշտաբ միջազգային միջոցառում։ Առաջին հայացքից կարող է թւալ, թէ ինչն է ուրախալի՝ նման միջոցառումներ աշխարհում յաճախակի են կազմակերպւում եւ դա այսօրւայ միջազգային յարաբերութիւնների բնորոշ երեւոյթներից է։ Բայց միւս կողմից ցանկացած երկրի, նոյնիսկ մեծ ու հարուստ պետութիւնների համար, մշտապէս պատիւ է, կայացւածութեան, յարգանքի եւ հեղինակութեան նշան, հիւրընկալել կարեւորագոյն միջազգային միջոցառումները։

Կայ նաեւ տնտեսական գործոնը, ճանաչելիութեան բարձրացման խնդիրը, որը կարող է նպաստել ներդրումներին եւ զբօսաշրջութեանը։

Յետխորհրդային տարածքում նման խոշոր դիւանագիտական հաւաք շատ քիչ է եղել, երբ մի տեղում հաւաքւել են մօտ հարիւր պատւիրակութիւն, որոնցից մօտ չորս տասնեակին ղեկավարել են բարձրագոյն մակարդակով։ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հրաւիրումը աննախադէպ էր ու ցոյց տւեց ի թիւս այլի Հայաստանի պետական իսնտիտուտների կայացւածութիւնը։ Այն վարչական ու ռեսուրսային առումով մեծ ծարաբեռնւածութիւնն էր ողջ պետական ապարատի համար։ Եւ եթէ հաշվի առնենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները և քաղաքական ղեկավարութեան փոփոխութիւնը, ապա պէտք է ասել, որ այս գագաթնաժողողվի պատշաճ կազմակերպումը մեծ մարտահրաւէր էր, որ Հայաստան պետութիւնը պատւով կատարեց՝ դրանով իսկ պատասխանելով մեր ներքին ինքնաքննադատութեանն ու թերահաւատութեանը մեր նկատմամբ։

Երկրորդ ուղերձն ուղղւած էր թշնամական տրամադրւած տարածաշրջանի մեր հարեւաններին։ Այն պատասխանն էր արդէն երկու տասնեակից աւելի տեւող Հայաստանին շրջափակման մէջ պահող թուրք-ադրբեջանական քաղաքականութեանը։ Ինչքան էլ փորձեն ցոյց տալ, որ Հայաստանը մեկուսացւած է միջազգային ասպարէզում եւ այդ ուղղութեամբ ջանքեր գործադրեն, այս գագաթնաժողովը ցոյց տւեց, որ այդ քաղաքականութիւնը պարզապէս ձախողւել է։

Հայաստանը միջազգային հանրութեան լիիրաւ անդամ է, ընդունելի եւ վստահելի գործընկեր։ Աւելին, այն մի վայրը է, որտեղ կարելի է հաւաքւել ոչ միայն պաշտօնական գործերով, այլ նաեւ հաճելի ժամանակ անցկացնելու համար։

Իսկ թէ գագաթնաժողովի կազմակերպումը որքանով կը նպաստի ֆրանսերէնի տարածմանը Հայաստանում, կերեւա մօտ ապագայում։ Կարեւորը լրացուցիչ վստահութեան լիցքն էր, որ ստացաւ ոչ այնքան ֆրանսախօս, որքան ֆրանսասէր հայ հանրութիւնը։

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։