Հա

Քաղաքական

16/10/2018 - 10:40

Իրանական բենզին՝ հայկական «փաթեթաւորմամբ». Թեհրանից հետաքրքիր առաջարկ են հնչեցրել

Իրանը ԱՄՆ-ի խիստ ճնշման տակ է յայտնւել ու Հայաստանի հետ աւելի սերտ համագործակցութիւնը դիտարկւում է որպէս սանկցիաների հետեւանքների:

«alikonline.ir» - Իրանը ԱՄՆ-ի խիստ ճնշման տակ է յայտնւել ու Հայաստանի հետ աւելի սերտ համագործակցութիւնը դիտարկւում է որպէս սանկցիաների հետեւանքների:

Երկար տարիների դադարից յետոյ Իրանն ու Հայաստանը կարող են վերադառնալ նաւթավերամշակման գործարանի կառուցման գաղափարի քննարկմանը։ Համենայն դէպս, Թեհրանից նման մտքեր են հնչում։

Յիշեցնենք` հայ-իրանական սահմանին նաւթավերամշակման գործարանի կառուցման հարցը քննարկւում էր 2000-ականներից։ Սակայն գործը բանակցութիւնների ու երկու կողմերի պաշտօնեաների յայտարարութիւններից այն կողմ չգնաց։

Հիմա, երբ Իրանը նախկինից աւելի խիստ պատժամիջոցային ճնշման տակ յայտնւեց, իրանական կողմը դիտարկում է Հայաստանի հետ համագործակցութիւնը որպէս պատժամիջոցների հետեւանքները մեղմացնելու միջոցներից մէկը։

Յիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի բիւջետային պլանաւորման յանձնաժողովի անդամ Հադի Ղաւամին առաջարկել էր Իրանի եւ Հայաստանի սահմանին` Մեղրու ազատ տնտեսական գօտում, նաւթավերամշակման գործարան կառուցել։

Մասնաւորապէս, «Mehrnews» գործակալութիւնը փոխանցում է` պատգամաւորը նշել է, որ ազատ տնտեսական գօտիներում նաւթավերամշակման գործարանների կառուցման ճանապարհով կարելի է մեծ եկամուտ ստանալ ու բարեյաջող չէզոքացնել պատժամիջոցների ազդեցութիւնը։ Ղաւամիի կարծիքով` պէտք է կառուցել նաւթավերամշակման գործարան, որը կը կարողական օրական 200 հազար բարրել վերամշակել։

Էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան մասնագէտ Արմէն Մանուէլեանի կարծիքով` տարիներ առաջ Իրանը, լինելով նաւթարդիւնահանող պետութիւն, բենզինը ներկրում էր, հիմնականում, Արաբական Միացեալ Էմիրութիւնների օգնութեամբ։

Վերջին տարիներին իրենք այդ խնդիրը լուծել են. իրենց մօտ բաւարար հզօրութիւններ կան բենզինի արտադրութեան եւ իրենք 100 տոկոսով իրենց կարիքը բաւարարում են։

«Չգիտեմ` հայ-իրանական սահմանին արտադրւած բենզինը ուր է մատակարարւելու։ Եթէ դիտարկենք իրանական սպառողական շուկան (հայկական շուկան շատ փոքր է , ապա այստեղ հեռանկարներն այդքան էլ լուսաւոր չեն։ Իրանը հսկայական տնտեսական բարդութիւնների է հանդիպում, ներքին պահանջարկը, այդ թւում նաեւ նաւթամթերքի համար, ընկնում է»,- ասաց Մանուէլեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում։

Եթէ դիտարկենք ԵԱՏՄ շուկան ապրանքի արտահանման տեսակէտից, ապա այստեղ էլ են խնդիրներ առաջանում, քանի որ միութեան երկու առաջատար երկրները` Ռուսաստանն ու Ղազախստանը նաւթի սեփական մեծ պաշարներ ունեն։

Ընդ որում`Իրանի ու ԵԱՏՄ-ի միջեւ ազատ տնտեսական գօտու մասին պայմանագրում չկայ կէտ նաւթամթերքի մատակարարումների մասին, հետեւաբար, Մանուէլեանը պարզաբանեց, որ հայ-իրանական սահմանին արտադրւած նաւթամթերքի ԵԱՏՄ շուկայ արտահանման մասին խօսք չկայ։ Յայտնի է, որ ազատ տնտեսական գօտու մասին համաձայնագրում 500 տեսակի ապրանք կայ, սակայն նաւթն ու նաւթամթերքն այդ ցանկում չեն։

Նաւթավերամշակման գործարանի շինարարութիւնը թանկ հաճոյք է։ Նման գործարանների միջին գինը 5 միլիարդ դոլար է, եւ արդեօ՞ք կանեն այդքան ներդրում` նման գործարան կառուցելու համար։ Պէտք է ուղղակի հաշւարկել` Ազատ տնտեսական գօտին ո՞ւնի կնքւած պայմանագրեր նման գործարաններ կառուցելու համար, եւ ապա դա կը տա՞ հնարաւորութիւն Հայաստան, ապա Հայաստանով ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար։ Թէեւ, այն փաստը, որ այդ հարցի վրայ ուշադրութիւն է հրաւիրում իրանական կողմը, որն ընդհանրապէս նման հարցերում իրեն բաւականին զուսպ է պահում, արդէն ուշադրութեան արժանի է։

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։