Հա

Քաղաքական

17/10/2018 - 12:10

Նիկոլ Փաշինեան. «Ընտրութիւններին կը գնանք առանց «Ելք»-ի գործընկերների»

Պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցերին եւ անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջադրւելու, բայց չընտրւելու տարբերակին, նա նշեց, որ դա քաղաքական հարց չէ: Իրաւական հարց է:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Հիւսիսային պողոտայում այսօր առաւօտեան շրջել է սիրիահայերի ցուցահանդէս-տօնավաճառում: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցերին եւ անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջադրւելու, բայց չընտրւելու տարբերակին, նա նշեց, որ դա քաղաքական հարց չէ: Իրաւական հարց է:

«Իրաւաբանների բանավէճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած՝ օրւայ երկրորդ կէսի քննարկումների արդիւնքում աւելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապէս այդպիսի մեկնաբանութիւնը ճիշտ չէ՝ կապւած առաջադրման անհրաժեշտութեան հետ: Մեկնաբանութիւններ կան, որ, եթէ անգամ առաջադրւի, հնարաւոր է՝ պատգամաւորները չներկայանան, եւ քւորում չլինի»,- ասաց նա:

Փաշինեանն ընդգծեց, որ ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրութիւններին առանձին է մասնակցելու: «Կամ էլ եթէ դաշինքով, ապա` «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով: Մեծ հաւանականութեամբ այդպէս էլ տեղի կունենայ, բայց քանի որ դեռ վերջնական որոշում չի կայացւել, չնայած դեռ քաղաքապետի ընտրութիւնների ժամանակ էր կարծես որոշում կայացւել, որ պէտք է «Իմ քայլը» դաշինք լինի»,- ընդգծեց Փաշինեանը:

Հարցին, թէ «Ելք»-ի իրենց գործընկերները կը լինե՞ն դաշինքում, վարչապետի պաշտօնակատարը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ասացի, որ Երեւանի աւագանու ընտրութիւնների ֆորմատով ենք գնալու»:

Յարակից լուրեր

  • Արամ Ա Վեհափառ Հայրապետը շնորհաւորական նամակ է յղել Նիկոլ Փաշինեանին
    Արամ Ա Վեհափառ Հայրապետը շնորհաւորական նամակ է յղել Նիկոլ Փաշինեանին

    ՀՀ վարչապետի պաշտօնում վերանշանակւելու կապակցութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհաւորական նամակ է յղել Նիկոլ Փաշինեանին: Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսութեան պաշտօնական կայքից:

  • Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը
    Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը

    Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է պետութեան բարձրագոյն պաշտօնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դէմ ուղղւած այս քայլը: 

  • Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին
    Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին

    ՀՀ վարչապետի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլ Փաշինեանին:

  • Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ
    Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետի պաշտօնում նշանակելու մասին:

  • Յեղաշրջման նոր փուլ
    Յեղաշրջման նոր փուլ

    Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։