Հա

Քաղաքական

17/10/2018 - 12:20

Մենք չունենք գրաււած տարածքներ հասկացութիւն. Դաւիթ Բաբայեանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Հայաստանում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրոյց է տւել «EVN Report»-ին, որի ժամանակ յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումն անհնար է «առանց գրաւեալ տարածքների վերադարձի»:

«alikonline.ir» - Հայաստանում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրոյց է տւել «EVN Report»-ին, որի ժամանակ յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումն անհնար է «առանց գրաւեալ տարածքների վերադարձի»:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկայ այստեղ եւ պարզեցի, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնութիւնը դէմ է օկուպացւած տարածքների վերադարձին: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում ընդունելի որոշումների եւ փոխզիջումների հարցով քննարկումներ գրեթէ չեն անցկացւում: Երկար տարիներ իմ կառավարութեան պատկերացմամբ այդ տարածքները գրաււած են եղել, որպէսզի յետոյ օգտագործւեն տարածքային փոխանակման կարգավիճակով: Ես իսկապէս ապշած եմ, որ այդ տարբերակն այլեւս չի կիրառւում»,- ասել է Միլսը:

Նրա խօսքով՝ ապրիլեան պատերազմը սրեց այդ ընկալումները: «Սակայն դաժան իրականութիւնն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումն անհնար է առանց գրաւեալ տարածքների վերադարձի»,- յաւելել է դեսպանը:

Իր ֆէյսբուքեան էջում՝ դեսպանի հարցազրոյցը մեկնաբանել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը:

«Մենք չունենք գրաււած տարածքներ հասկացութիւն: Օկուպացիան իր մէջ պարունակում է հետեւեալ հանգամանքները՝ ուրիշի տարածքի զաւթումը՝ սեփական կարիքների համար, նախօրօք ծրագրաւորւած զաւթում։ Մենք որեւէ մէկի տարածքը չենք զաւթել՝ ինչ-ինչ պատճառների, սեփական կարիքների համար։

Արցախեան շարժման վերջին փուլը, որն սկսւել է 1988 թ., այնտեղ որեւէ խնդիր չի եղել տարածքների վերաբերեալ, Արցախը փորձել է ինքնորոշւել, որովհետեւ մեզ համար գոյութեան տարբերակ չկար Ադրբեջանի կազմում։ Հետեւաբար՝ այն ժամանակ մենք մտածում էինք, որ կարգավիճակի փոփոխութիւնն աւտոմատ թոյլ կը տայ մեզ գոյատեւել, բայց կեանքը ցոյց տւեց, որ դա այդպէս չէ. Ադրբեջանը յարձակւեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանութիւն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Մենք որպէսզի փրկւենք, ստիպւած եղանք կրակակէտեր ոչնչացնել, եւ փոխւեց քարտէզը, փոխւեցին սահմանները։ Իհարկէ, օկուպացւած տարածքները պէտք է վերադարձնենք, բայց մենք չունենք օկուպացւած տարածքներ:

Եթէ մենք խօսում ենք կարգաւորման մասին, մենք պէտք է խօսենք համապարփակ կարգաւորման մասին, այնպիսի կարգաւորման մասին, որ դրանից յետոյ որեւէ մէկի մօտ գայթակղութիւն չլինի՝ յարձակւել եւ հարցը կարգաւորել ուժային տարբերակով։ Իսկ եթէ Արցախը սահմանների առումով վերադառնում է 1988 թիւը, ապա, բացի նրանից, որ լինելու է սարսափելի հարւած մեր անվտանգութեանը, ինքնութեանը, սա նաեւ կը լինի գայթակղութեան աղբիւր։ Հետեւաբար, վերադարձ անցեալի՝ չկայ, լինի դա սահմանների, թէ կարգավիճակի առումով։

Բացի դրանից, չգիտես ինչու, խօսում են միայն մեր մասին։ Իսկ Ադրբեջանը չպէ՞տք է հրաժարւի իր ֆաշիստական հռետորաբանութիւնից, չպէ՞տք է վերանայի իր քաղաքականութիւնը»։

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Ամուլսարի շահագործման առնչութեամբ վերջին օրերին ծաւալւող հանրային լարւածութեան պատճառը գործող իշխանութիւնների հակասական յայտարարութիւններն են, չկշռադատւած գործողութիւնները, ինչպէս նաեւ խնդրի շուրջ հասարակութեան լայն շրջանակներում ձեւաւորւած մեծ սպասումներին համարժէք քայլերի բացակայութիւնը։ 

  • «Սա շատ լաւ ցոյց է տալիս, թէ ինչ բոբիկ է ՀՀ իշխանութիւնը տեղեկատւական անվտանգութեան առումով». Կարէն Վրթանէսեանը՝ Չինարիի վերաբերեալ Արարատ Միրզոյեանի գրառման մասին
    «Սա շատ լաւ ցոյց է տալիս, թէ ինչ բոբիկ է ՀՀ իշխանութիւնը տեղեկատւական անվտանգութեան առումով». Կարէն Վրթանէսեանը՝ Չինարիի վերաբերեալ Արարատ Միրզոյեանի գրառման մասին

    Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը, թէ Ադրբեջանն այլեւս չի կարողանայ գնդակոծել Չինարին:

  • Յայտարարութիւն Հայաստանում դատարանների շուրջ ծաւալւած իրադարձութիւնների վերաբերեալ
    Յայտարարութիւն Հայաստանում դատարանների շուրջ ծաւալւած իրադարձութիւնների վերաբերեալ

    Պետական իշխանութեան թեւերի միջեւ հաւասարակշռութեան եւ փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունէութիւնը ցանկացած երկրի զարգացման գրաւականներից է: Օրէնսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախութիւնն ու ինքնուրոյնութիւնը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանութեան կենտրոնացումը մէկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանութեան հաստատման հիմնական նախադրեալներից է: Այս առումով` դատարանների եւ դատաւորների նկատմամբ քաղաքական իշխանութեան կողմից ազդեցութիւն գործադրելու ցանկացած փորձ անթոյլատրելի է։

  • ՀՅԴ Գանատայի 48-րդ Շրջանային ժողովի յայտարարութիւն
    ՀՅԴ Գանատայի 48-րդ Շրջանային ժողովի յայտարարութիւն

    Յուլիս 5-7 շաբաթավերջին, Մոնթրէալի մէջ կայացաւ ՀՅԴ Գանատայի 48-րդ Շրջանային ժողովը, մասնակցութեամբ Վանգուվըրի, Թորոնթոյի, Լաւալի, Գէմպրիճի, Ս. Գաթրինզի Մոնթրէալի, Համիլթընի եւ Օթթաուայի կոմիտէութեանց պատգամաւորներուն, ինչպէս նաեւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական, ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեանց պատգամաւորներուն:

  • ՀՅԴ Արցախի կազմակերպութեան շրջանային ժողովի յայտարարութիւնը
    ՀՅԴ Արցախի կազմակերպութեան շրջանային ժողովի յայտարարութիւնը

    ՀՅ Դաշնակցութեան Արցախի կազմակերպութեան բարձրագոյն ժողովը, քննելով եւ վերլուծելով Արցախում տիրող կացութիւնը եւ առաջիկայ ՏԻՄ, նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններում Դաշնակցութեան դիրքորոշումները, արձանգրելով, որ որոշ քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից վաղաժամկէտ սկսած նախագահական ընտրութիւնների նախապատրաստման գործընթացը եւ սահմանադրական իրաւակարգաւորումներին հակասող փաստացի քարոզարշաւը հասարակութեան ծայրաստիճան բեւեռացման պատճառ է դարձել, ինչին նպաստել է նաեւ իշխանութեան կողմից երկրում արմատական բարեփոխումների գործընթացի անհետեւողականութիւնը.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։