Հա

Քաղաքական

18/10/2018 - 12:40

Վահան Իշխանեան. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ»

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում. «Նիկոլ Փաշինեանը արդէն հակայեղափոխականներ է փնտրում հասարակութեան աւելի լայն շերտերում, ամենախոցելի խաւերում՝ գործազուրկների ու աղքատների մէջ, արդէն ամենաաղքատ խաւերին է մեղադրում երկրի տնտեսական անյաջողութիւններում, նրանց մեղադրում է թէ ծոյլ են, չեն ուզում աշխատել։ 

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում. «Նիկոլ Փաշինեանը արդէն հակայեղափոխականներ է փնտրում հասարակութեան աւելի լայն շերտերում, ամենախոցելի խաւերում՝ գործազուրկների ու աղքատների մէջ, արդէն ամենաաղքատ խաւերին է մեղադրում երկրի տնտեսական անյաջողութիւններում, նրանց մեղադրում է թէ ծոյլ են, չեն ուզում աշխատել։

Այսպէս, կառավարութիւնում Փաշինեանը հարցրել է՝ արդեօ՞ք բոլոր մարդիկ իրենցից կախւած ամէն ինչ անում են իրենք իրենց բարեկեցութիւնն ապահովելու համար։ Եւ պատասխանում է.

«Վախենամ, որ այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է, որովհետեւ շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր օրեր են անցնում թաղային բիսետկաներում եւ ասում են՝ «մի գործ լինէր աշխատէինք»։

«Եթէ որեւէ ընտանիք ոչինչ չի անում ինքն իր բարեկեցութիւնն ապահովելու համար, շատ դժւար է հաւատալ, որ մի հատ հրեղէն կառավարութիւն կը ձեւաւորւի, որ կը գնայ էդ մարդկանց ստիպողաբար իրենց բարեկեցութիւնը կապահովի»։

Վարչապետ դառնալուց մի ամիս անց Փաշինեանը հակառակն էր ասում՝ թէ ինքը հրեղէն կառավարութիւն է ստեղծելու, ասում էր. «Կախարդական փայտիկ կայ եւ այդ կախարդական փայտիկը արդէն իր գործը սկսել է»։ Պարզւեց կախարդական փայտիկը պոպուլիզմն էր, եւ փայտիկը սկսում է ուժը կորցնել։

Փաշինեանը իր կառավարման 5 ամիսների պոպուլիզմի պաշարը այնպէս սպառեց, որ կառավարութեան գործունէութեան դատարկութիւնը արդէն ստիպւած լցնում է հպարտ քաղաքացիներին մեղադրելով։ Լաւ, էլ քանի՞ դարպաս բացի, երկու դարպաս էին փակ՝ նախագահականի ու ԱԺ-ին-ը բացեց, Սաշիկի բանկային հաշիւը բացեց, մի քանի հոգու էլ բռնեց։ Պոպուլիզմի վերջին մնացորդները ծերը ֊ծերին հասցնելով հազիւ կը հերիքացնի դեկտեմբերին ԱԺ ընտրութիւններին։

Իսկ յետոյ, ամբողջ իշխանութիւնը վերցնելուց յետոյ, արդէն հանգիստ կարող է հինգ տարի մեղադրել նախկին իշխանութիւններին, որ երկիրը էնպէս են աւերել, որ ինքը բան չի կարում փոխել, որ մարդիկ ուղղակի ծոյլ են, չեն սիրում աշխատել, դրա համար էլ երկիրը չի դզւում, եւ այդպէս շարունակ։

Հինգ տարի յետոյ էլ իա էշը կը սատկի իա իշատերը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։