Հա

Քաղաքական

18/10/2018 - 12:50

Մեկնարկում է Իրանի եւ Հայաստանի առողջապահական զբօսաշրջութեան ոլորտների համագործակցութիւնը

ԻԻՀ առողջապահութեան փոխնախարար Հաշեմիի Հայաստան կատարած այցի ընթացքում, քննարկւել է երկու երկրների միջեւ առողջապահական զբօսաշրջութեան զարգացման հարցը: Այդ շրջանակում, առաջին իրանական ընկերութիւնը ռադիոթերապիայի զարգացած սարքաւորումներով սկսել է Հայաստանում իր աշխատանքը:

«alikonline.ir» - ԻԻՀ առողջապահութեան փոխնախարար Հաշեմիի Հայաստան կատարած այցի ընթացքում, քննարկւել է երկու երկրների միջեւ առողջապահական զբօսաշրջութեան զարգացման հարցը: Այդ շրջանակում, առաջին իրանական ընկերութիւնը ռադիոթերապիայի զարգացած սարքաւորումներով սկսել է Հայաստանում իր աշխատանքը: Ընկերութեան նպատակն է անել ամէն ինչ, որպէսզի հիւանդները արտասահման մեկնելու փոխարէն, լիարժէք բուժում ստանան հէնց Հայաստանում: Կենտրոնը փորձելու է քաղցկեղի բուժման նպատակով արտասահման մեկնող հիւանդների բուժումը կազմակերպել Իրանում:

Չորեքշաբթի օրը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, այս շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի տիկնոջ` Աննա Յակոբեանի հետ, որի հետ քննարկել է այս հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան պաշտօնական կայքը:

Հանդիպման ժամանակ, Աննա Յակոբեանը, կարեւորելով այս քայլը, յայտարարել է, որ պատրաստ է աջակցել այս բարեգործական ու  մարդասիրական ծրագրին:

Հանդիպման ժամանակ դեսպանն առաջարկել է կազմակերպել բարեգործական փառատօն` դեսպանների մասնակցութեամբ, որի հասոյթը կը փոխանցւի քաղցեղով տառապող հիւանդներին աջակցութիւն ցուցաբերելուն: Տիկին Յակոբեանը նշել է, որ սիրով ընդունում է առաջարկը եւ կը զբաղւի փառատօնի կազմակերպման քննարկումներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։