Հա

Քաղաքական

21/10/2018 - 12:30

Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: «Այդ հարցին սովորաբար ես հետեւեալ պատասխանն եմ տալիս՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, որ Հայաստանն առաջինը պէտք է պատասխանի այդ հարցին: Չգիտես ինչու հէնց իմ՝ վարչապետի պաշտօնում ընտրւելուց յետոյ ես զգում եմ, որ այդպիսի տրամաբանութիւն կայ, որ չգիտեմ ով եւ որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը Հայաստանը պէտք է պատասխանի: Հայաստանը չպէտք է առաջինը պատասխանի այդ հարցին: Պատասխանը առնւազն պէտք է լինի սինխրոնացւած: Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պէտք է ձեւակերպւի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժէք: Շատ կարեւոր է իրավիճակին լինել համարժէք, եւ Հայաստանի կառավարութիւնը համարժէքութեան զգացումը երբեք չպիտի կորցնի»,- ասել է Փաշինեանը: Գրում է «yerkir.am»-ը:

Անդրադառնալով հիմնախնդրի կարգաւորման շրջանակին՝ Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ դժւար է պատկերացնում հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման: «Սա նաեւ մի իրողութիւն է, որ մենք մեր բոլոր ելոյթներում ընդգծում ենք, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգութիւնն ունի անկիւնաքարային նշանակութիւն կարգաւորման համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտօնակատարը:

Խօսելով հիմնախնդրի կարգաւորման մեթոդաբանութեան մասին՝ Նիկոլ Փաշինեանն ասել է, որ մեր իրականութեան մէջ կայ մի տարօրինակ ընկալում, որը երբեմն չենք նկատում: «Մեր մամուլում, քաղաքական գործիչների յայտարարութիւններում երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպաւորութիւն է, թէ որեւէ մէկը մտածում է, թէ Հայաստանում կարող է լինել կառավարութիւն, որը որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը լուծելու է: Կարո՞ղ է որեւէ մէկը բացատրել, թէ ինչպէ՞ս է նոյնիսկ ամենավատ իշխանութիւնը թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Որեւէ մէկը կարո՞ղ է բացատրել: Ես առաջարկում եմ, որ մենք հրաժարւենք այդ դիսկուրսից, թէ այս իշխանութիւնը որոշել է թաքուն ձեւով ի վնաս հայ ժողովրդի լուծել Արցախի հարցը: Ես մի անգամ ասել եմ, ընդ որում, սա ասում եմ նաեւ բանակցութիւնների ընթացքում, եթէ բանակցութիւնների ընթացքում կը ձեւաւորւի այնպիսի առաջարկ, երբ առաջին հերթին ինքս ինձ կը կարողանամ համոզել, որ դա լաւ տարբերակ է, ես կը վերցնեմ այդ տարբերակը, կը գամ կը ներկայացնեմ դա մեր ժողովրդին: Եւ ժողովուրդը ինքը կորոշի՝ ուզո՞ւմ է այդ տարբերակը, թէ՞ չի ուզում: Եթէ ուզում է, շատ լաւ, եթէ չի ուզում, ես արդէն պէտք է որոշեմ, թէ ինչ պէտք է անեմ: Դա արդէն ուրիշ հարց է: Ես առաջարկում եմ Ղարաբաղի հարցի կարգաւորման համատեքստում այդ դաւադրութիւնը հանել, բացառել, նման բան չի կարող լինել, որովհետեւ այդ հարցը հնարաւոր չէ թաքուն լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինեանը:

Փաշինեանը յաւելել է, որ այս հարցում ամենակարեւոր, ամենավճռական գործօնը Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ Արցախի ժողովրդի դիրքորոշումն է: «Եթէ նոյնիսկ Հայաստանի ժողովուրդն ու սփիւռքն ասի, որ դա լաւ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ դա վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այս խնդրի թիւ մէկ սեփականատէրն է, եւ Արցախի ժողովրդի եւ իշխանութեան կարծիքը վճռական է կարգաւորման տեսանկիւնից: Մենք չենք մերժում բանակցութիւնները, բայց մենք ասում ենք, որ սա համազգային խնդիր է, եւ սա մենք պէտք է բոլորս միասին լուծենք իմ ասած ձեւով: Այսինքն, բացառւած է, որ առանձին վերցրած իշխանութիւնը կարողանայ այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով»,- եզրափակել է ՀՀ վարչապետի պաշտօնակատարը:

Յարակից լուրեր

  • Ընտրութիւններում յաղթանակ է տարել կայացման փուլում գտնւող ՏԻՄ համակարգը
    Ընտրութիւններում յաղթանակ է տարել կայացման փուլում գտնւող ՏԻՄ համակարգը

    Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Մոսիեանի հետ:

  • Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում
    Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում

    Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թւագրւող գորգը, համարւում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղւել է Սիբիրի սառեցւած դամբաններից:

  • «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ
    «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ

    Եթէ փորձենք գնահատել այս մէկ տարուց մի քիչ աւել ժամանակահատւածն, ապա կարձանագրենք, որ հայ-իրանական յարաբերութիւններում խոշոր գործընթացներ, առաջընթաց չենք ունեցել։ «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խոստացել էր խորացնել յարաբերութիւնները հարեւան երկրների հետ։

  • Իշխանութիւնն ատում է հերոսականը
    Իշխանութիւնն ատում է հերոսականը

    Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

  • Ընկերական մտորումներ
    Ընկերական մտորումներ

    Վերջերս հաւաքական զրոյցի մը ընթացքին յայտնուեցաւ այն կարծիքը, թէ սփիւռքահայ կեանքի մէջ լճացում մը, եթէ ոչ արդէն նահանջ մը կ՚արձանագրուի. պատճա՞ռը՝ մեր աւանդական կուսակցութիւններու, իրենց ուղեկից կազմակերպութիւններով հանդերձ եւ թեմական-եկեղեցական կառոյցներու ժամանակավրէպ դարձած ըլլալն է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։