Հա

Քաղաքական

22/10/2018 - 13:50

Էմբրիոնին հասնելու արւեստը

Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինեանի քաղաքական-հոգեբանական կերտւածքը, արձանագրել` որպէս տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խօսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցաւերով ու ամենեւին չի նեղւում պոպուլիզմի յուժկու աւելցուկից, որը հմտօրէն խաղում է ամբոխի ներքին, ցածրագոյն բնազդների հետ՝ ձեռնածուին յատուկ մեծագոյն արւեստով ու բոլոր աստւածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանութեամբ, իր հոգով եւ դնում պատւանդանին՝ ժողովրդի երկրպագութեան համար։

Կարմէն Դաւթեան

 

Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինեանի քաղաքական-հոգեբանական կերտւածքը, արձանագրել` որպէս տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խօսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցաւերով ու ամենեւին չի նեղւում պոպուլիզմի յուժկու աւելցուկից, որը հմտօրէն խաղում է ամբոխի ներքին, ցածրագոյն բնազդների հետ՝ ձեռնածուին յատուկ մեծագոյն արւեստով ու բոլոր աստւածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանութեամբ, իր հոգով եւ դնում պատւանդանին՝ ժողովրդի երկրպագութեան համար։

Յաջորդական «նիկոլները» նոյնպէս շատ հետաքրքիր են, սակայն մենք կանգ կառնենք «վերջին» Նիկոլի վրայ, որն իր անափ երազանքը՝ ամբողջական իշխանութիւնը վերցնելու մօտալուտ վայրկեաններն է կերտում ու ահաւոր շատ է վախենում «երբեք»-ից, անկանխատեսելի ֆորսմաժորներից, ուստի ժողովրդից, իր ընդդիմախօսներից թաքցնելով Դագոնի կուռքի պատկերը, դարձել է գրեթէ սովորական մահկանացու, որն էլ ելել-գնացել-նստել է Արմէն Սարգսեանի առջեւ՝ «խոնարհաբար» երկրի դարդ ու ցաւից փիքր անելու։

Եթէ անկեղծ՝ մարկեսեան պատկեր էր՝ երկու հակաբեւեռ գեոխաղացողների, մշակոյթների, մենթալ պլանների։ Մարկեսը շատ կը նախանձեր։ Նրանց խիստ քաղաքավարի, արտաքուստ հանդարտ նէյրոլինգւիստիկայի խորքում դետոնացիայի այնպիսի փոխարկերպումներ էին ընթանում, որ «չափիչ» գործիքի էներգետիկ կանգ կառաջանար. Արմէն Սարգսեանը գաղափարա-պետականա-ապաքաղաքական դիրքերից վերջինիս «ցուցանում» էր, որ բոլոր դէպքերում ինքն է այս պահին խաղի տէրերից մէկը՝ ոչ միայն աշխարհի կողմից իր ընդունելութեան մակարդակով ու հիերարխիայում, այլեւ իրաւաբաօրէն, եւ իր փոքր-ինչ այլ դիրքորոշման դէպքում հնարաւոր է հայաստանեան քաղաքակամ քարտէզի ու տախտակի բաւականին հետաքրքիր գեներացում, այլակերպում, իսկ ինքը, ահա, դա չի անում, որովհետեւ նոյնպէս կողմնակից է, որ Նիկոլն ամբողջական պատասխանատւութիւն ստանձնի եւ կարողանայ դուրս գալ այդ պատասխանատւութեան տակից, եթէ կարողանայ։ Ու Արմէնը, որ բարեւել է արքայազն Չառլզին ու «դեբիլներ» չսիրող Լաւրովին, որ Պոմպէոյի, Մերկէլի, Մակրոնի եւ մնացեալի հետ շփւում է գրեթէ հաւասարի պէս, ակադեմիական հանդարտութեամբ, մոմերի ու բոլոր խաղերի արժէքների գիտակցմամբ՝ մենթալ-մտային «մաստեր կլաս» էր տալիս այդ պահին՝ միտինգներում կոկորդ պատռող, ԱՊՀ գագաթնաժողովում սեղանի ծայրին նստող, վերելակում Ալիեւի հետ հանդիպող (չմոռանանք` BP-ի՝ «Բրիթիշ պետրոլեումի» լրջագոյն մենեջեր Արմէն Սարգսեանը մտերիմ յարաբերութիւններ ունի Իլհամ Ալիեւի հետ, նրանք շատ յաճախ են միասին կամ ընտանիքներով հանգստանում ամառները... Ձգենք պաուզան, նշելու, որ կարծես «մտերմութեան» նման պարտիա է ցանկանում խաղարկել նաեւ Նիկոլը՝ իւր կնոջ՝ խաղաղութեան ջատագով տիկին Աննայի հետ. չբացենք փակագծերը), իր դէմ նստած վարչապետի ժամակաւոր պաշտօնակատարին փոխանցում էր իր չակրաների իրական էներգիան։

«Էներգիա» ստացողն էլ իր հերթին հանգիստ ունկնդրում էր Արմէն Սարգսեանին, ու ինչպէս Տէրեանը կասեր՝ «սիրտը նրան շշնջում էր՝ անիծիր», բայց քանի որ միացւած էր սիրոյ եւ հանդուժողականութեան «ռեժիմը», Նիկոլ Փաշինեանն իմաստնաբար հանդուրժում էր Արմէն Սարգսեանի «մաստեր-կլասը», գուցէ եւ մտքում ունենալով ոչ միայն խորհրդարանը ցրելու, այլեւ ապագայում «քանդած-հաւաքած», արդէն՝ ի՛ր խորհրդարան ու ի՛ր ժողովրդով նախագահի այս ինստիտուտն ու անձը «քանդել-հաւաքելու» սցենարը եւս։

Այս ամէնը՝ որպէս վարկած եւ մարկեսեան դիտարկում։

Ի դէպ, նոյնական՝ «հանդուրժողականութեան» ռեժիմ է միացւած Փաշինեանի մօտ նաեւ հինգ ամսւայ ընթացքում, կարելի է ասել, իսպառ վերացւած քաղաքական դաշտի եւ կադրային խնդիրների մասով. Փաշինեանն արդէն հրովարտակում է, որ բարիկադները քանդելու ժամանակն է։

Իսկ «բարիկադները քանդելու» ժամանակն է ոչ թէ պետութեան, Ղարաբաղեան խնդրով «հեռացող դեսպան» Միլզի անկեղծացման, տարածաշրջանում սեղմւող աղէղի, տնտեսութեան մեջ իր իսկ ՊԵԿ ղեկավարի խոստովանութեամբ արձանագրւած կանգի պատճառով, այլ սեփական ամբիցիաների, սեփական իշխանութեան պահպանման, միանձնեայ «գոռոզ ցար» դառնալու յոյժ կենսական եւ արդիական պատճառով։ Նաեւ՝ կադրային սնանկութեան. Փաշինեանը, անիծելով «Սերժի ժամանակը», ստիպւած է օգտւել նրա պրոֆեսիոնալ կադրերից, նրա արած-դրածից, նրա ստեղծածից, որովհետեւ իրենը ստեղծել անկարող է, իր տեսակի բաղկացուցիչը չէ կառուցելը, արարելը, պահպանելը։
Ասւայի ականատեսն ենք եղել մինչ օրս, որպէս եղածը մսխելու, քանդելու, էմբրիոնին հասնելու, այն այլ էներգետիկայով օժտելու իր արւեստի վկայ։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։