Հա

Քաղաքական

27/10/2018 - 12:40

Վարդան Ոսկանեան. «Բոլթոնի հետ բանակցութիւններում Երեւանն ընդունելի չի համարել ամերիկեան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապւած խնդիրներում»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեանը տւած հարցազրոյցի այն հատւածը, որտեղ նա ընդգծում է, թէ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կը լինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցութիւնների ընթացքում պաշտօնական Երեւանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկեան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապւած խնդիրներում, այլ նաեւ ընդգծել է հայ-իրանական սահմանի կարեւորութիւնը, ինչը լուրջ քայլ է նաեւ իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեանը տւած հարցազրոյցի այն հատւածը, որտեղ նա ընդգծում է, թէ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կը լինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցութիւնների ընթացքում պաշտօնական Երեւանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկեան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապւած խնդիրներում, այլ նաեւ ընդգծել է հայ-իրանական սահմանի կարեւորութիւնը, ինչը լուրջ քայլ է նաեւ իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։

Նոյնը միանշանակօրէն չի կարելի պնդել Ադրբեջանի դէպքում, որտեղ անցկացրած բանակցութիւններից յետոյ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ջ․ Բոլթոնը դրանք գնահատել է «արդիւնաւէտ» յստակ եզրոյթով՝ յատուկ մատնանշելով, որ Ի․ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վարւել են «ինտենսիւ բանակցութիւններ՝ այդ թւում Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկէել են «Իրանին զսպելու քայլեր»։

Նման յայտարարութիւններից գրեթէ միանաշնակօրէն կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ին յաջողւել է ստանալ Բաքւի վարչակարգի գրեթէ լիակատար աջակցութիւնն Իրանի դէմ ձեռնարկւելիք գործողութիւնների համատեքստում, ինչից առաջին հերթին պէտք է հետեւութիւնների յանգեն հէնց Թեհրանում՝ յատկապէս նախագահ Հ․ Ռոհանիի քաղաքական թիմի այն թեւում, որտեղ, ցաւոք, հերթական անգամ պատրանքներ կային Ադրբեջանի հետ յարաբերութիւններ զարգացնելու վերաբերեալ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։