Հա

Քաղաքական

31/10/2018 - 08:40

Քննարկւել են Արցախի հետ հնարաւոր համագործակցութեան մասին հարցեր

Սկսած 2015 թւականից Արցախում հիւրընկալւել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմւած մէկ տասնեակից աւելի պատւիրակութիւններ:

«alikonline.ir» - Սկսած 2015 թւականից Արցախում հիւրընկալւել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմւած մէկ տասնեակից աւելի պատւիրակութիւններ:

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախում են Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցութեան միջազգային կապերի կոմիտէի նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն եւ նրա տեղակալ Ջուլի Սզման: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովում կայացած հանդիպմանը քննարկւել են Արցախի հետ հնարաւոր համագործակցութեան եւ Արցախեան խնդրի մասին ճշմարտութեան տարածման հարցերը:

Հանդիպմանը ներկայ էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը, Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, յանձնախմբի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։