Հա

Քաղաքական

31/10/2018 - 11:00

Վարդան Ոսկանեան. «Իրանի դիրքորոշումների փոփոխութեան վերաբերեալ խօսելն անտեղի է»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Մեր իրանագէտ գործընկերներից Արտեօմ Տօնոյեանն արդէն գրառում է արել առ այն, որ Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով կայացած Թուրքիա-Իրան-Ադրբեջան 6-րդ եռակողմ հանդիպման յայտարարութեան մէջ արցախեան հիմնախնդրին վերաբերող հատւածն, ըստ էութեան, ոչնչով չի տարբերւում անցեալ տարեվերջին Բաքւում նոյն ձեւաչափի շրջանակներում այդ երկրների ԱԳ նախարարների ընդունւած յայտարարութեան տեքստից։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Մեր իրանագէտ գործընկերներից Արտեօմ Տօնոյեանն արդէն գրառում է արել առ այն, որ Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով կայացած Թուրքիա-Իրան-Ադրբեջան 6-րդ եռակողմ հանդիպման յայտարարութեան մէջ արցախեան հիմնախնդրին վերաբերող հատւածն, ըստ էութեան, ոչնչով չի տարբերւում անցեալ տարեվերջին Բաքւում նոյն ձեւաչափի շրջանակներում այդ երկրների ԱԳ նախարարների ընդունւած յայտարարութեան տեքստից։

Հետեւաբար, Իրանի դիրքորոշումների փոփոխութեան վերաբերեալ խօսելը, կարծում եմ՝ անտեղի է։ Այս հանգամանքը սակայն դեռեւս չի նշանակում, որ պէտք է հանգստանալ եւ դադարել նոր ուղղութիւններ փնտրել Իրանի հետ Հայաստանի գործակցութեան տիրոյթում՝ թէկուզ հաշւի առնելով միայն այն, որ նման հանդիպումների փաստը ադրբեջանական կողմը զանազան մեքենայութիւններով, պէտք է խոստովանել, բաւական գրագէտ օգտագործում է մեզ վրայ քարոզչական ճնշում գործադրելու նպատակով։

Այս համատեքստում կուզենայի յիշեցնել, որ ժամանակին գոյութիւն ունէր Հայաստան-Իրան-Յունաստան բաւական հետաքրքիր համագործակցութեան ձեւաչափ, որի վերակենդանացման ցանկութեան մասին դեռեւս 2016 թ. յայտարարել էր նաեւ Յունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Պակաս կարեւոր չի լինի նաեւ Հայաստան-Վրաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան-Իրան, Հայաստան-Թուրքմենստան-Իրան հնարաւոր համագործակցութեան ձեւաչափերի ստեղծումը, ինչը մեր պետութեան արտաքին քաղաքականութեանը կարող է հաղորդել բոլորովին նոր լիցքեր եւ միեւնոյն ժամանակ ամրապնդել մեր դերակատարութիւնը ողջ տարածաշրջանում։

Ի վերջոյ, ըստ իս, պէտք է յաղթահարել մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներին, թող ներւի ասել, «բերանը բաց դիտորդի» կարգավիճակով հետեւելու մտայնութիւնը եւ հանդէս գալ որպէս առաւել նախաձեռնողական եւ հանդուգն խաղացող»։

Յարակից լուրեր

  • «Պակիստանը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը». Պակիստանի ԱԳՆ
    «Պակիստանը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը». Պակիստանի ԱԳՆ

    Պակիստանի ԱԳ նախարարը դատապարտել է Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը՝ նշելով, որ իր երկիրը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը:

  • Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, Իրանում Պակիստանի դեսպան Րաֆաթ Մասուդն այսօր՝ փետրւարի 17-ին ԱԳՆ է կանչւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։