Հա

Քաղաքական

31/10/2018 - 12:40

«Հրապարակ». «Հաւաւէք հրապարակ եւ ոտքով յետ քայլէք Գիւմրի». Փաշինեանը հանդիպանել է պաշտօն ակնկալող ՔՊ-ականներին

«Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Արտահերթ ընտրութիւններին եւ նոր պաշտօններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինեանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտօն ստանձնել կառավարութիւնում։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Արտահերթ ընտրութիւններին եւ նոր պաշտօններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինեանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտօն ստանձնել կառավարութիւնում։

Այս տրամադրութիւնները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինեանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիւի հետ ունեցած հանդիպման ժամանակ մօտաւորապէս այս բառերով խիստ յանդիմանել է․ «Եթէ կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ յեղափոխութեան օրերին քայլել են ու պէտք է պաշտօն ստանան, ապա հաւաքւէք Հանրապետութեան հրապարակ եւ կրկին ոտքով յետ քայլէք Գիւմրի»։

Ինչ վերաբերում է ընտրութիւններից յետոյ մեծ հաւակնութիւններ ունեցողներին, ասել է՝ կը տեսնենք, թէ ընտրութիւններում ով ինչքան ձայն կը բերի, ով ինչի է ընդունակ։ Բոլոր «ՔՊ»-ականները հասկացել են, որ պէտք է մրցեն ոչ թէ միւս կուսակցութիւնների, այլ միմեանց հետ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։