Հա

Քաղաքական

03/11/2018 - 13:50

ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Հայ-իրանական սահմանը չի փակւի»

«Աստւած չանի, որ հայ-իրանական սահմանը փակւի»,- այսպէս է արձագանգում խորհրդարանի փոխնախագահ Միքայէլ Մելքումեանը վարչապետ Նիկոլ Փաշինեանի երէկւայ այն յայտարարութեանը, որ այդ սահմանն ամէն վայրկեան կարող է փակւել ամերիկա-իրանական յարաբերութիւնների պատճառով։ 

«alikonline.ir» - «Աստւած չանի, որ հայ-իրանական սահմանը փակւի»,- այսպէս է արձագանգում խորհրդարանի փոխնախագահ Միքայէլ Մելքումեանը վարչապետ Նիկոլ Փաշինեանի երէկւայ այն յայտարարութեանը, որ այդ սահմանն ամէն վայրկեան կարող է փակւել ամերիկա-իրանական յարաբերութիւնների պատճառով։ Գրում է «factor.am»-ը:

«Սահման փակե՞լ։ Էստեղ երեւի խօսքը ֆիզիկապէս սահմանը փակելու մասին չէ, այլ տնտեսական յարաբերութիւնների հոսքերի մասին։ Ֆիզիկապէս սահմանը չի փակւի։ Իսկ ի՞նչ ունենք մենք Իրանի հետ։ Երկաթուղի չկայ, մենք ունենք բեռնատար հոսքեր, որոնք աւելի շատ Իրանից են գալիս, եւ այն տարանցիկ ճանապարհ է, այսինքն՝ Սեւ ծովից դէպի Իրան»,- ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայէլ Մելքումեանը։

Ըստ Միքայէլ Մելքումեանի, բացառւում է, որ ամերիկացի դիւանագէտ Ջան Բոլթոնը Հայաստանում գտնւելու ընթացքում Նիկոլ Փաշինեանի առջեւ հայ-իրանական 42 կմ-անոց սահմանը փակելու հարց դրած լինի։ Նա նկատում է, որ «եթէ լարւածութեան աստիճանը, սանկցիաներն Իրանի նկատմամբ յանգեցնելու են որոշակի ինչ-որ կոնւենցիաների, միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի կատարմանը, որոնց միացել ենք, ուրեմն պէտք է էդ ամբողջ փաթեթը ուսումնասիրել, հասկանալ՝ արդեօք էնտեղ կա՞ն դրոյթներ, որոնք ինչ-որ մի պահի, երբ յարաբերութիւնները լարւեն, կը բերեն մեր պարտաւորութիւնների կատարմանը։ Սա պէտք է վերլուծել եւ քննարկել։ Բայց ես կարծում եմ, որ մօտ ապագայում էդ խնդիրը չի լինի»։

Հայաստան-Իրան յարաբերութիւններն, ըստ Միքայել Մելքումեանի, չպէտք է կառուցւեն ուրիշ երկրների հաշւին, դրանք պէտք է սպասարկեն մեր պետական շահը։ Փաստ է, որ, խորհրդարանի փոխնախագահի համոզմամբ, Ջան Բոլթոնը Հայաստանում ներկայացրել է Ամերիկայի շահը․ «Բոլթոնը էստեղ պէտք է գար ներկայացնելու ամերիկեան դիվանագիտութեան եւ Միացեալ Նահանգների շահերից բխող տարածաշրջանային խնդիրների մոնիտորինգը եւ ուսումնասիրութիւնը նոր քաղաքական ղեկավարութեան պայմաններում. արդեօք փոփոխութեան ենթարկւե՞լ է արտաքին քաղաքականութեան վեկտորը եւ արդեօք այդ հնարաւորութիւնը կա՞յ։ Որովհետեւ ինչ կար նախկինում բոլորը գիտէին»։

Միքայէլ Մելքումեանը վեկտոր փոփոխելու մէջ այսօր լաւ բան չի տեսնում, դա, ըստ նրա, չի բխի Հայաստանի պետական շահից՝ պէտք է պահպանել բարիդրացիական յարաբերութիւններն Իրանի հետ: «Իրանը մեր այլընտրանքային ուղին է եւ մեր հարեւանը, որի հետ պէտք է պահպանել խաղաղութիւն»,- արձանագրում է ԱԺ փոխնախագահը։

Պատգամաւորը ենթադրում է, որ միայն ֆորս-մաժորային իրավիճակների դէպքում կարելի է մտածել Իրանի հետ յարաբերութիւնների սահմանափակման մասին, բայց դա կոնկրետ իրավիճակ պէտք է լինի։ Իսկ ահա Իրանի հետ ռազմական գործողութիւնների դէպքում էլ պէտք է յիշել, թէ Հայաստանը ինչ պայմանաւորւածութիւններ ունի։ Պարոն Մելքումեանը զգուշացնում է․ «Մենք ՀԱՊԿ-ում ենք, եւ եւ ՀԱՊԿ-ում լինելու հանգամանքը էդ առումով որոշակի պայմանաւորւածութիւններ է ստանձնում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։