Հա

Քաղաքական

04/11/2018 - 14:20

Ռուսաստան vs ԱՄՆ. ո՞ւմ զէնքն է աւելի լաւը Հայաստանի համար

Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մէկին ոչինչ չեն վաճառի։ Եւ դատելով հայկական պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչների արձագանգից՝ այդ ճշմարտութիւնը հասկանում են նաեւ Երեւանում։ 

«alikonline.ir» - Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մէկին ոչինչ չեն վաճառի։ Եւ դատելով հայկական պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչների արձագանգից՝ այդ ճշմարտութիւնը հասկանում են նաեւ Երեւանում։ Գրում է «Sputnik» Արմենիան:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլտոնի` Երեւանում հնչեցրած սուր յայտարարութիւններն արդիական են դարձրել այն հարցը, թէ որ զէնքն է աւելի լաւը՝ ռուսակա՞ն, թէ՞ ամերիկեան։

Յիշեցնենք` ամերիկացի պաշտօնեան ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկսել ամերիկեան զէնք գնել, քանի որ դրանք «ռուսականից» լաւն են։

Թէեւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը Բոլտոնի «առաջարկներին» բաւականին զուսպ եւ նոյնիսկ հոռետեսական է վերաբերւել, այդուհանդերձ երկու գերտէրութիւնների ռազմական արտադրանքների միջեւ զուգահեռներ անցկացնելն առանձին հետաքրքրութիւն ունի։

Մենք փորձեցինք պարզել ռազմական փորձագէտ Լեոնիդ Ներսիսեանից, թէ ընդհանրապէս ինչու են ամերիկացիները հանկարծ մտածել Երեւանի ու Բաքւի ռազմական դիւերսիֆիկացիայի մասին։ Ներսիսեանի խօսքով՝ հարցը, թէ որ զէնքն է աւելի լաւ, ընդհանուր առմամբ կոռեկտ չէ, որովհետեւ չի կարելի համեմատել սպառազինութիւնները։

«Կարելի է համադրել սպառազինութեան առանձին տեսակները եւ կատեգորիաները։ Եթէ մենք խօսում ենք, օրինակ, հակաօդային պաշտպանութեան միջոցների մասին, ապա այստեղ Ռուսաստանը ահռելի քանակութեամբ միջոցներ ունի, որոնք չունի ԱՄՆ-ն։ Ամերիկացիները մեծ մասամբ շեշտը դրել են աւիացիայի վրայ։ Իհարկէ, յանուն արդարութեան պէտք է նշել, որ ԱՄՆ-ն ունի սպառազինութիւնների առանձին տեսակներ, որոնք զգալի հետաքրքրութիւն են ներկայացնում», - ասաց փորձագէտը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում։

Բայց այդ միջոցները երկու անգամ աւելի թանկ են, եթէ հաշւի առնենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով է սպառազինութիւններ ստանում։ Պայմանական ասած, եթէ կայ 12 ռուսական ինքնաթիռ կամ 2 ամերիկեան գնելու հնարաւորութիւն, ապա, անշուշտ, ռացիոնալ որոշումը կը լինի ռուսականի օգտին։

Հրաձգային զէնքը համեմատելու դէպքում, ըստ Ներսիսեանի, տեխնիկական չափանիշներով ռուսական միջոցներն աւելի պարզ են եւ էժան։ Ամերիկացիները բոլորովին այլ մշակումներ ունեն, այլ տրամաչափ, եւ հիմա այդ ամբողջ շղթան փոխելը ժամանակի, փողերի եւ ուժերի անիմաստ կորուստ կը լինի։ Դա այն դէպքն է, երբ բազմազանութիւնն աւելի շուտ խնդիրներ եւ գլխացավանք է առաջացնում, քան ինչ-որ ազդեցութիւն։

Ներսիսեանը չի բացառում, որ ամերիկացիներն Ադրբեջանի հետ բանակցութիւններ են վարել ինչ-որ խոշոր պայմանագրի մասին, եւ Բոլտոնի երեւանեան յայտարարութիւնները քաղաքավարութեան ժեստի պէս մի բան էին, իբր Հայաստանն էլ կարող է գնել։ Բոլտոնի յայտարարութիւնների երկրորդ պատճառն ԱՄՆ-ի փորձն է դուրս մղել Ռուսաստանին իր համար աւանդական սպառազինութեան շուկաներից ինչպէս այդ երկրների հետ ուղիղ բանակցութիւններով, այնպէս էլ պատժամիջոցների օգնութեամբ։ Յայտնի է, որ ԱՄՆ-ն անցած տարի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդիւնաբերական համալիրի դէմ։ Սահմանափակումներ են գործում նաեւ այն պետութիւնների եւ ընկերութիւնների նկատմամբ, որոնք ռուսական զէնք են գնում։

Ներսիսեանի խօսքով՝ մրցակիցների վրայ ճնշում գործադրելու փորձը լիովին ներառւում է Թրամփի ռազմավարութեան մէջ։ Ամերիկացի նախագահը նախեւառաջ գործարար է, եւ նրա համար փողն աւելի կարեւոր է, քան քաղաքականութիւնը։

«Եւ եթէ կարելի է պայմանականօրէն վաստակել 5 միլիարդ դոլար զէնք առաքելու հաշւին, ապա ինչու ոչ։ Հաշւի առնելով, որ նրանք ապրում են այլ մայրցամաքում, եւ նրանց մեծ հաշւով չի անհանգստացնում, թէ այստեղ ինչ է կատարւում, ինչ հետեւանքների կարող է յանգեցնել սպառազինութիւնների մրցավազքը, դա լիովին նորմալ իրավիճակ է», - նշեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ պէտք չէ յոյս ունենալ, որ ամերիկացիները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ ինչ-որ արտօնեալ գործարք կը կնքեն։ Ամերիկացիներն անվճար կամ ցածր գնով ոչ մի լուրջ բան չեն վաճառի նոյնիսկ Վրաստանին, որն ԱՄՆ-ի աւանդական գործընկերն է Հարաւային Կովկասում։ Դատելով Հայաստանի իշխանութիւնների արձագանգից՝ Երեւանում նոյնպէս շատ լաւ հասկանում են այս ամէնը։

Յիշեցնենք, որ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը ի պատասխան Բոլտոնի յայտարարութեան, ասել էր, որ «եթէ շահաւէտ առաջարկ լինի, կարձագանգենք»։ Իսկ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Դաւիթ Տօնոյեանը յայտարարել էր, որ Հայաստանը տւեալ պահին ամերիկեան զէնքի կարիք չունի։

Յարակից լուրեր

  • Բերնի Սանդերսը կրկին կառաջադրի թեկնածութիւնը նախագահական ԱՄՆ ընտրութիւններին
    Բերնի Սանդերսը կրկին կառաջադրի թեկնածութիւնը նախագահական ԱՄՆ ընտրութիւններին

    ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը տեսաուղերձ է ձայնագրել, որում յայտարարել է 2020 թւականի նախագահական ընտրութիւններին առաջադրւելու մտադրութեան մասին: Տեղեկացնում «Tert.am»-ը՝ ռուսական ՏԱԱՍ-ին յղումով:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։