Հա

Քաղաքական

05/11/2018 - 09:00

Հանրապետութեան նախագահ. «Աբանի 13-ի միջոցոառումները վկայում են յեղափոխութեան նկատմամբ՝ ժողովրդի տածած կրքի մասին»

Կառավարութեան նոյեմբերի 4-ի նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադարձել է «Իմպերիալիզմի դէմ պայքարի ազգային օրւայ»՝ Աբանի 13-ի միջոցառումներին, ժողովրդի ամենատարբեր խաւերի ակտիւ մասնակցութեանը:

«alikonline.ir» - Կառավարութեան նոյեմբերի 4-ի նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադարձել է «Իմպերիալիզմի դէմ պայքարի ազգային օրւայ»՝ Աբանի 13-ի միջոցառումներին, ժողովրդի ամենատարբեր խաւերի ակտիւ մասնակցութեանը:

Նախագահը նշել է, որ դա վկայում է համակարգի հետ՝ ժողովրդի կապւածութեան մասին:

«Աբանի 13-ի միջոցառումներին ժողովրդի ակտիւ մասնակցութիւնը փաստեց, որ Իսլամական յեղափոխութեան յաղթանակից 40 տարի անց էլ ժողովուրդը պահպանում է իր անքակտելի կապը յեղափոխութեան հռչակած գաղափարների հետ: Այն վկայում է յեղափոխութեան նկատմամբ՝ ժողովրդի տածած կրքի մասին»,- ասել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։