Հա

Քաղաքական

06/11/2018 - 11:15

«Ժամանակ». «Նիկոլ Փաշինեանի խնդիրը՝ ՀԱՊԿ-ում. ի՞նչ է կատարւում»

«Ժամանակ»-ն իր այսօրւայ համարում գրում է. «ՀԱՊԿ մամուլի խօսնակը յայտարարել է, թէ տեղեկու­թիւն չունի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման մա­սին: Այդպիսի տեղեկութիւն յայտնւել էր ռուսական մա­մուլում. «Կոմերսանտ»-ն էր գրել այդ մասին: Իսկ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հար­ցի քննարկում սպասւում է նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք Վեհաժողովում: 

«alikonline.ir» - «Ժամանակ»-ն իր այսօրւայ համարում գրում է. «ՀԱՊԿ մամուլի խօսնակը յայտարարել է, թէ տեղեկու­թիւն չունի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման մա­սին: Այդպիսի տեղեկութիւն յայտնւել էր ռուսական մա­մուլում. «Կոմերսանտ»-ն էր գրել այդ մասին: Իսկ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հար­ցի քննարկում սպասւում է նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք Վեհաժողովում:

Գլխաւոր քարտուղարի պաշ­տօնից ազատւել է Հայաստանի ներկայացուցիչ Իւրի Խաչատուրովը՝ յայտնի զարգացում­ների արդիւնքում: Սակայն Հա­յաստանի քւոտան դեռ ունի ժամանակ մինչեւ 2020 թւակա­նը: Հայաստանն ի պատասխան «Կոմերսանտ»-ի՝ անանուն, սա­կայն պաշտօնական լրատւա­միջոցով տեղեկութիւն էր տա­րածել, որ Խաչատուրովի փո­խարէն առաջադրւելու է Վաղարշակ Յարութիւնեանը՝ պաշտպանութեան նախկին նա­խարար: Պաշտօնական մակարդակում Հայաստանի ԱԳՆ խօսնակն ասել էր, որ Երեւանի համար առաջնահերթ է քար­տուղարութեան գործունէութեան արդիւնաւէտութիւնը: Հայաստանի կամ այլ ներկայացուցչի մասին հարցը մնացել էր բաց:

Ակնառու է, որ այդ տեսանկիւ­նից կայ անորոշութիւն կամ ըն­թացք, որը թոյլ չի տալիս խօսել որեւէ հաւանական որոշման մասին: Սակայն նկատելի է, որ առնւազն դիտարկւում է երկու տարբերակն էլ, եւ չի բացառ­ւում, թէ այն, որ Երեւանը կը պա­հի դիրքը, չի բացառւում եւ հա­կառակը:

Այստեղ, անշուշտ, պէտք է հարց տալ, թէ ընդհանրապէս Հայաստանն ինչ է շահել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշ­տօնի քւոտան ստանձնելով: Գործնականում ոչինչ: Աւելին՝ այդ հանգամանքն անուղղակիօրէն, բայց թափանցիկ տողա­տակով տարբեր յայտարարու­թիւններով անգամ նախկին իշ­խանութիւնն էր հաստատում, երբ դեռեւս իշխանութիւն էր:

Օրինակ՝ յիշարժան է ԱԺ փոխ­նախագահ Էդուարդ Շարմազանովի խօսքն այն մասին, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում ՀԱՊԿ պաշտօնեայ է, ՀԱՊԿ, ոչ թէ Հայաստանի քաղաքականու­թիւնն առաջ տանող:

Եւ սա նաեւ տրամաբանական է, ըստ էութեան, որովհետեւ կապ չունի, թէ որ երկրի ներկա­յացուցիչն է, օրինակ, ԵՄ յանձ­նաժողովի նախագահը կամ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղա­րը: Ըստ այդմ՝ այստեղ հարցն այն է, թէ Հայաստանն ինքն ինչ­քանով է կարող արդիւնաւէտ քաղաքականութիւն վարել ՀԱՊԿ-ում եւ հետապնդել իր շահը, ըստ այդմ՝ կազմակերպութեանը պահել կամ աւելի շուտ բերել դաշնակցային պարտաւորութիւնների լիարժէք կատարման դաշտ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։