Հա

Քաղաքական

06/11/2018 - 13:20

«Հայ-իրանական սահմանը ոչ մի վայրկեան չի կարող փակւել». իրանագէտը՝ Իրանի հետ սահմանը փակելու՝ Փաշինեանի յայտարարութեան մասին

«Նախքան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ հայ-իրանական սահմանն ամէն պահի դէ ֆակտօ փակելու վերաբերեալ յայտարարութիւնը վերլուծելը, պետք է տեսնել, թէ ի՞նչ համատեքստում է այն արւել, միեւնոյն ժամանակ, սակայն պէտք է նշեմ, որ, բոլոր դէպքերում, նման ձեւակերպումներով նախադասութիւն հանրային տիրութիւմ հնչեցնելը ճիշտ համարել չի կարելի։ Այդ նախադասութիւնը տեղիք է տալիս թիւրընկալումների՝ այն էլ նախընտրական Հայաստանում, երբ ամէն մի նման միտքը կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով»,- այս մասին «factor.am»-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«alikonline.ir» - «Նախքան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ հայ-իրանական սահմանն ամէն պահի դէ ֆակտօ փակելու վերաբերեալ յայտարարութիւնը վերլուծելը, պետք է տեսնել, թէ ի՞նչ համատեքստում է այն արւել, միեւնոյն ժամանակ, սակայն պէտք է նշեմ, որ, բոլոր դէպքերում, նման ձեւակերպումներով նախադասութիւն հանրային տիրութիւմ հնչեցնելը ճիշտ համարել չի կարելի։ Այդ նախադասութիւնը տեղիք է տալիս թիւրընկալումների՝ այն էլ նախընտրական Հայաստանում, երբ ամէն մի նման միտքը կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով»,- այս մասին «factor.am»-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան վերաբերեալ շատ կարեւոր են լինելու իրանական կողմի դիտարկումները։

Իրանագէտի համոզմամբ՝ հայ-իրանական սահմանը ոչ մի վայրկեան չպէտք է փակւի եւ նոյն խնդիրը դրւած է նաեւ հայ-վրացական սահմանի հարցում, քանի որ մեզ համար կենսական անհրաժեշտութիւն է Իրան եւ Վրաստան Հայաստանի ելքերը արդիականացնելն ու նոր կոմունիկացիաներով հարստացնելը։

Խօսելով Արցախեան հիմնախնդիր ունեցող երկրի համար Իրանի հետ սահմանի փակման վտանգի մասին՝ Վարդան Ոսկանեանը նշեց, որ արցախեան հատւածում Իրանի հետ ունեցած սահմանը չափազանց կարեւոր է հէնց Իրանի համար, որովհետեւ այդ սահմանի գոյութեամբ է, որ իրանցիները յաղթահարում են իրենց որոշ խնդիրները։ «Յստակ է, սակայն, մէկ բան՝ Հայաստան-Իրան սահմանն անկախ նրանից, թէ Արցախեան հակամարտութիւնը ե՞րբ կը կարգաւորւի, կը կարգաւորւի, թէ ոչ, պէտք է գործի, եւ մենք պէտք է օգտագործենք այդ սահմանի ողջ հնարաւորութիւնները՝ այդ ուղղութեամբ լուրջ աշխատանքներ տանելով իրանական վերնախաւի հետ։

Իրանի հետ յարաբերութիւնները շատ կարեւոր են մեր երկրի անվտանգութեան համար, եւ որեւէ երկիր չպէտք է հրաժարւի իր անվտանգութեան բաղադրիչից, առաւել եւս՝ երբ այլ բաղադրիչ չի էլ առաջարկւում»,- ասաց Ոսկանեանը։

Անդարդառնալով ամերիկեան պատժամիջոցների նոր փաթեթին եւ մեր տնտեսութեան վրայ դրանց հնարաւոր բացասական ազդեցութեանը՝ իրանագէտը նշեց, որ դրանք կարող են որոշակի ազդեցութիւն ունենալ միայն բանկային ոլորտի վրայ, որտեղ կայ հայ-իրանական տնտեսական համագործակցութիւն։

«Այդ պատժամիջոցների գոյութիւնը, սակայն, որոշակի վախի մթնոլորտ է ի յայտ բերել հայ գործարարների շրջանում, սակայն կարծում եմ, որ Հայաստանն ու Իրանն իրենց համագործակցութիւնը պէտք է զարգացնեն՝ առանց հաշւի առնելու երրորդ երկրի հետ ունեցած տարաձայնութիւնները։ Այդ պատժամիջոցներն անյաղթահարելի խոչընդոտ համարելը սխալ կը լինի։ Կարծում եմ՝ պատժամիջոցները նոր հնարաւորութիւններ են բացում Հայաստանի դերակատարութիւնն Իրանի հետ յարաբերութիւնների համատեքստում մեծացնելու համար»,- ընդգծեց իրանագէտը։

Անդրադառնալով իրանական պատժամիջոցների հետեւանքով՝ Ադրբեջանի՝ իրանական գազից հրաժարւելու եւ Գազպրոմին դիմելու որոշմանը, Վարդան Ոսկանեանը հարց հնչեցեց․«Իսկ արդեօ՞ք Ադրբեջանը հրաժարւում է դէպի Նախիջեւան իրանական գազի ներմուծումից, որովհետեւ այս տարածաշրջանն է, որ մեծապէս կախում ունի իրանական գազի ներկրումից։ Այս համատեքստում կարելի է ասել, որ ադրբեջանական կողմն այդ որոշմամբ մասնակցում է հակաիրանական գործողութիւնների ծրագրի, որն առաջնորդւում է ԱՄՆ-ի եւ այլ խաղացողների, մասնաւորապէս, Իսրայէլի կողմից։

Այնպէս որ, իրանական դիրքորոշումներում Ադրբեջանի վերաբերեալ պէտք է նկատւեն որոշակի շեշտադրումներ, քանի որ ակնյայտ է՝ ի տարբերութիւն Հայաստանի, Ադրբեջանը մասնակցել եւ մասնակցելու է հակաիրանական գործողութիւնների»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։