Հա

Քաղաքական

13/11/2018 - 12:10

ՀԱԿ-ը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին

Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորած «Հայ Ազգային կոնգրես» կուսակցութիւնը (ՀԱԿ) չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին:

«alikonline.ir» - Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորած «Հայ Ազգային կոնգրես» կուսակցութիւնը (ՀԱԿ) չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին:

Նոյեմբերի 12-ին կայացել է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ, որում որոշում է կայացւել չմասնակցել ՀՀ ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրութեանը։ Այս մասին հայաստանեան ԶԼՄ-ներին յայտնում են կուսակցութեան գրասենեակից:

Նմանատիպ որոշում կայացրել էր նաեւ Ստեփան Դեմիրճեանի գլխաւորած «Հայաստանի ժողովրդական» կուսակցութիւնը՝ ՀԺԿ-ն։

Աւելի վաղ ընտրութիւններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել ՀԴԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն, մի շարք այլ կուսակցութիւններ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։