Հա

Քաղաքական

13/11/2018 - 12:20

«Փաստ». «Վիգէն Սարգսեանը յեղաշրջում է արել ՀՀԿ-ում»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիւ չեմ տւել, համոզւած եմ՝ Արմէն Աշոտեանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լաւ տեղ ունենալու համար չէ, մենք ամէն մէկս ունենք մեր տեղը»,- ՀՀԿ ԳՄ նախօրէի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմէն Աշոտեանի ու Վիգէն Սարգսեանի կողմից գլխաւորելու հաւանականութեան մասին հարցին:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիւ չեմ տւել, համոզւած եմ՝ Արմէն Աշոտեանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լաւ տեղ ունենալու համար չէ, մենք ամէն մէկս ունենք մեր տեղը»,- ՀՀԿ ԳՄ նախօրէի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմէն Աշոտեանի ու Վիգէն Սարգսեանի կողմից գլխաւորելու հաւանականութեան մասին հարցին: Դժւար է ասել՝ Շարմազանովը յատուկ չէր յիշատակել Վիգէն Սարգսեանի օրինակը, թէ պարզապէս մոռացել էր: Բայց այն հանգամանքը, որ նիստի արդիւնքներով Վիգէն Սարգսեանը ընտրւեց ՀՀԿ առաջին փոխնախագահ ու հէնց ինքն էլ գլխաւորելու է նախընտրական ցուցակը, ցոյց է տալիս, որ յայտնի նիստն այդքան հարթ չի անցել:

Դեռեւս թաւշեայ յեղափոխութիւնից առաջ, անցեալ տարւայ վերջում եւ այս տարւայ սկզբում, երբ դեռ անորոշ էր ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուի անունը, քննարկւող տարբերակներից մէկը Վիգէն Սարգսեանին՝ որպէս Սերժ Սարգսեանի ժառանգորդի վարչապետի թեկնածու ընտրելն էր: Սակայն ակնյայտ էր, որ Վիգէն Սարգսեանի թեկնածութեան շուրջ կան ներկուսակցական խնդիրներ: Ընդ որում, խնդիրներ ոչ միայն առաւել տեսանելի շերտերում՝ կապւած նախկին վարչապետ Կարէն Կարապետեանի ու նրա աջակիցների վարչապետական ամբիցիաների հետ, այլեւ խնդիրներ ընդհանրապէս: Ակնյայտ էր, որ Վիգէն Սարգսեանի թեկնածութեան շուրջ վերապահումներ ունէին թէ՛, այսպես ասած, աւագ սերնդի, թէ՛ նոր սերնդի հանրապետականները: Վերապահումներ կային նաեւ Կարէն Կարապետեանի թեկնածութեան հետ: Արդիւնքում այս համատարած վերապահումները յանգեցրեցին միակ եւ անփոխարինելի համարւող Սերժ Սարգսեանի թեկնածութեան առաջադրմանը: Դժւար է ասել՝ Սերժ Սարգսեանի՝ անփոխարինելիութեան հիմքով առաջադրումը ներկուսակցական վերապահումների ու դրանցից բխող պառակտումների դէմն առնելո՞ւ համար էր, թէ՞ ինքը՝ Սերժ Սարգսեանն էր կուրացնում այդ վերապահումները՝ վերջնարդիւնքում անփոխարինելի լինելու համար: Բայց փաստ է մի բան, որ ընտրւած տարբերակը դարձաւ իշխանափոխութեան պատճառ: Հիմա, երբ այլեւս պարզ է, որ ոչ միայն Սերժ Սարգսեանի հրապարակային քաղաքական վերադարձն է անհնար, այլեւ սխալ էր նաեւ իր առաջադրումը վարչապետի պաշտօնում, ՀՀԿ-ում ստեղծւել է բնական մրցակցութեան վիճակ: Վիճակ, որտեղ հանգուցալուծումը կախւած է լինելու ոչ թէ կոմպրոմիսից, այլ կոնֆլիկտից ու այն հանգամանքից, թէ ով կը յաղթի այդ կոնֆլիկտում: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի՝ յայտարարւածից աւելի ձգւած նիստերը, նիստին յաջորդած յայտարարութիւնները եւ այս ամէնի կոնտեքստում Վիգէն Սարգսեանի դերակատարման էական ընդգծումը ցոյց են տալիս, որ ներկուսակցական կոնֆլիկտում յաղթել է Վիգէն Սարգսեանը: Վիգէն Սարգսեանն, այսպէս ասած, յաղթել է յետաձգւած մարտում: Չի բացառւում, որ նրա հիմնական յաղթական խաղաքարտը եղել է մատնանշումն այն հանգամանքի, որ եթէ ՀՀԿ-ն ժամանակին մի կողմ դնէր իր հանդէպ եղած վերապահումները, գուցէ կարիք չլինէր դա անել հիմա, երբ արդէն կայ ոչ թէ իշխանութիւն լինելու, այլեւ ընդհանրապէս լինելու խնդիր: Այս իմաստով Վիգէն Սարգսեանը նախօրէին փոքրիկ յեղաշրջում է արել ՀՀԿ-ում: Գուցէ այդ յեղաշրջումը յաջողել է նաեւ Սերժ Սարգսեանի բարձր հովանու ներքոյ: Սակայն ակնյայտ է նաեւ Վիգէն Սարգսեանի, այսպէս ասած, նախաձեռնողականութիւնը, ՀՀԿ-ի կարգավիճակի փոփոխութեան դժւար ճանապարհին դրօշակակրի պատասխանատւութեան ստանձնման ինքնաբուխ մոտիւացիան: Անկախ նրանից՝ Վիգէն Սարգսեանն է յեղաշրջել ՀՀԿ-ն ու կեանքի կոչել իր առաջնորդութեան ամբիցիաները երկրորդ փորձից, թէ դա իր փոխարէն արել է Սերժ Սարգսեանը, պարզ է մի բան, որ ՀՀԿ-ն այլեւս զրկւած լինելով իշխանութիւնից՝ յայտնւել է նոր քաղաքական իրավիճակում, առաւելապէս ներքին իմաստով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։