Հա

Քաղաքական

13/11/2018 - 12:40

Ռ. Քոչարեան. «Արցախեան հակամարտութիւնը վառ օրինակն է այն բանի, որ ԽՍՀՄ-ում ամէն ինչ այդքան էլ հարթ չէր, որքան ներկայացւում էր»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տւել «Ռոսսիա24» հեռուստաալիքին: Լրագրող Նիկոլայ Սւանիձէի հեղինակային հաղորդման շրջանակներում խօսք է գնացել Քոչարեանի հրատարակած ինքնակենսագրական գրքի մասին, որտեղ խօսւում է նաեւ Խորհրդային Միութեան փլուզման շրջանի մասին:

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տւել «Ռոսսիա24» հեռուստաալիքին: Լրագրող Նիկոլայ Սւանիձէի հեղինակային հաղորդման շրջանակներում խօսք է գնացել Քոչարեանի հրատարակած ինքնակենսագրական գրքի մասին, որտեղ խօսւում է նաեւ Խորհրդային Միութեան փլուզման շրջանի մասին:

Սւանիձէն նախ հարց է յղել նախկին նախագահին, թէ արդեօք իր կարծիքով Հայաստանն այդ շրջանում իրապէս ձգտում էր անկախութեան, թէ՞ այդ ամէնը ինքնաբերաբար ստացւեց, ինչին ի պատասխան Քոչարեանը նկատել է, որ ՀՀ անկախութիւնը խորապէս կապւած էր Արցախի հիմնախնդրի հետ:

«Այդ ամէնը տեղի էր ունենում Արցախեան շարժման համատեքստում, սակայն այդ շարժման առաջնորդներն, այնուամենայնիւ, մտածում էին Հայաստանի անկախութեան մասին: Նրանց մի մասը լրջօրէն հանդիսանում էր Հայաստանի անկախութեան կողմնակից: Ես հանդիսանում էի Արցախում եղած շարժման առաջնորդ, մօտեցումը ԽՍՀՄ-ին Արցախում բոլորովին այլ էր: Մենք տեսնում էինք մեր խնդրի լուծումը հէնց ԽՍՀՄ շրջանակներում: Մենք այնպէս հավատացինք վերակառուցման գաղափարին, որ թւում էր, թէ դա հնարաւորութիւն է լուծել սեփական խնդիրները, եւ մենք վստահ էինք, որ դրանք կը լուծի հէնց Մոսկւան: 

Ըստ Քոչարեանի՝ ԽՍՀՄ փլուզումն ու, մասնաւորապէս, Հայաստանի անջատումը միութիւնից անխուսափելի դարձան թէ՛ օբեկտիւ, թէ՛ մասնաւոր պատճառներով, քանի որ ընդհանուր գաղափարախօսութիւնն այլեւս խախտւած էր, եւ մարդիկ այլեւս չէին հաւատում բոլոր այդ երկրները միաւորող գաղափարախօսութեանը, իսկ քաղաքական վերնախաւը չունէր այլ գրաւիչ գաղափարներ, որոնք կարող էին հրամցնել հասարակութեանը, ինչպէս նաեւ անհրաժեշտ կամք՝ պետութեան պառակտումը կանխելու:

ՀՀ երկրորդ նախագահը նաեւ ի պատասխան լրագրողի՝ ԽՍՀՄ կազմում տարբեր ժողովուրդների միջեւ ներքին յարաբերութիւնների մասին հարցին, շեշտել է, որ Արցախի հակամարտութիւնը նաեւ վառ օրինակն է այն բանի, որ ամէն ինչ իրականում այդքան էլ հարթ չէր, որքան ներկայացւել է տարիներ շարունակ:

«Այն, ինչ պատահեց մեզ մօտ, վառ ապացոյցն է նրա, որ ամէն բան այդքան էլ լաւ չէր: Երբ ինձ ասում են, որ ԽՍՀՄ փլուզումը սկսեց Ղարաբաղից՝, ասում եմ՝ ո՛չ, Ղարաբաղից չսկսեց: Այն փլուզւեց բոլորովին այլ պատճառներով: Ուղղակի այդ ամէնն իր մասին զգացնել տւեց այն կէտերում, որտեղ լարւածութիւնն առաւել ուժեղ է եղել»,- նշել է Ռոբերտ Քոչարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։