Հա

Քաղաքական

14/11/2018 - 12:10

Հայաստանի եւ Իրանի քննչական մարմինները սերտացնում են համագործակցութիւնը. Հանդիպում ՔԿ-ում

Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահի տեղակալ Արման Պօղոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահի տեղակալ Արման Պօղոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին:

ՀՀ ՔԿ-ից «news.am»-ին յայտնում են, որ ողջունելով հիւրերին ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պօղոսեանը կարեւորել է ՀՀ Քննչական կոմիտեի եւ Հայաստանում Իրանի դեսպանութեան  հետ ակտիւ շփումները, որոնք նպաստում են իրաւական փոխօգնութեան ոլորտում ի յայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիւ լուծմանը:

ՀՀ Քննչական կոմիտէի նախագահի տեղակալն ընդգծել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն աւելի մեծ հեռանկարներ եւ հնարաւորութիւններ են ստեղծում երկու հարեւան երկրների քաղաքացիների ակտիւ փոխայցելութիւններով պայմանաւորւած՝ վերջիններիս իրաւական պաշտպանութեան ապահովումն առաւել արդիւնաւէտ կազմակերպելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին իր հերթին բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների քննչական մարմինների միջեւ իրաւական օգնութեան, ինչպէս նաեւ միջազգային յանցաւորութեան դէմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրաւապահների միջեւ ձեւաւորւած սերտ համագործակցութիւնը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ պայմանաւորւել աշխատանքյաին կարգով շարունակել քննարկումները, ինչը նոր խթան կը հանդիսանայ երկու երկրների քննչական մարմինների համագործակցութիւնն առաւել սերտացնելու, քրէական գործերով նախաքննութեան ընթացքում տեղեկատւութեան փոխանակումն առաւել օպերատիւ կազմակերպելու գործում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։