Հա

Քաղաքական

15/11/2018 - 08:30

Ռուս ռազմական փորձագէտ. «Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական դաշինքն է հանդիսանում զսպող գործօն Ադրբեջանի ու Թուրքիայի համար»

Եթէ Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք առաջանայ, ապա Ռուսաստանը գործի կը դնի Հայաստանի հետ միացեալ զօրախումբը: Այդ մասին «ՌուսԱրմԻնֆօ»-ին տւած հարցազրոյցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէնի տեղակալ, ռուս ռազմական փորձագէտ Վլադիմիր Եւսէեւը՝ յաւելելով, որ նման սպառնալիք կարող է առաջանալ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

«alikonline.ir» - Եթէ Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք առաջանայ, ապա Ռուսաստանը գործի կը դնի Հայաստանի հետ միացեալ զօրախումբը: Այդ մասին «ՌուսԱրմԻնֆօ»-ին տւած հարցազրոյցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէնի տեղակալ, ռուս ռազմական փորձագէտ Վլադիմիր Եւսէեւը՝ յաւելելով, որ նման սպառնալիք կարող է առաջանալ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման փորձը»,- ասել է փորձագէտը:

Ըստ նրա՝ ռազմական գործողութիւնների սկսման դէպքում Ռուսաստանը կուժեղացնի զօրախումբը Հարաւային ռազմական շրջանի զօրքի հաշւին:

«Միեւնոյն ժամանակ, կը կազմակերպւի Հայաստանի տարածքի պաշտպանութիւնը, օդային տարածքի փակումը եւ անհրաժեշտութեան դէպքում՝ սահմանների պաշտպանութեան ուժային ապահովումը»,- ասել է Վլադիմիր Եւսէեւը:

Փորձագէտը նշել է, որ աւելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Իւրի Շւիտկինի խօսքերն արտայայտում են Ռուսաստանի պաշտօնական դիրքորոշումը: Շւիտկինը, մեկնաբանելով Հայաստանի անվտանգութեան հարցում Ռուսաստանի դերի մասին ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Դաւիթ Տոնոյեանի յայտարարութիւնը, ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմական ագրեսիայի դէպքում ապահովել Հայաստանի անվտանգութիւնը:

«Դա իրականութեան արտացոլումն է, եւ միայն դա է հանդիսանում զսպող գործօն ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ Թուրքիայի համար»,- ասել է Վլադիմիր Եւսէեւը:

Յարակից լուրեր

  • Ստեփան Դանիէլեան. «Ադրբեջանի նետած մարտահրաւէրը. սա արդէն փոխում է Արցախի խնդրի տրամաբանութիւնը»
    Ստեփան Դանիէլեան. «Ադրբեջանի նետած մարտահրաւէրը. սա արդէն փոխում է Արցախի խնդրի տրամաբանութիւնը»

    Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցութեան համագումարում յայտարարել է, որ «Մենք չպէտք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին
    Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։