Հա

Քաղաքական

15/11/2018 - 13:00

Արցախի ԱԳՆ. «Մենք բազմիցս ենք յայտնել Իրանի հետ բարիդրացիական երկկողմ յարաբերութիւնների հաստատման պատրաստակամութեան վերաբերեալ»

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը հարցազրոյց է տւել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին: 

 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը հարցազրոյց է տւել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին: Ի թիւս այլ թեմաների, նա անդրադարձել է նաեւ Իրանի հետ յարաբերութիւններին՝ նշելով, որ պաշտօնական Ստեփանակերտը բազմիցս է յայտնել իր դիրքորոշումն Իրանի հետ բարիդրացիական երկկողմ յարաբերութիւնների հաստատման պատրաստակամութեան վերաբերեալ։

պատասխանելով այն հարցին, թէ հնարաւոր է Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխութիւն՝ հաշւի առնելով, որ Իրանի նկատմամբ կիրառւող ամերիկեան պատժամիջոցների համատեքստում հարաւկովկասեան Հանրապետութիւնների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ յետագայ յարաբերութիւնները կառուցելու առումով, Արցախի ԱԳ նախարարն ասել է. «Մենք բազմիցս ենք յայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ յարաբերութիւնների հաստատման պատրաստակամութեան վերաբերեալ։ Նաեւ հաշւի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ. ձգւող սահման, յուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասութիւնները խաղաղ հանգուցալուծում կունենան, եւ Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնայ հայկական պետութիւնների վրայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։