Հա

Քաղաքական

17/11/2018 - 08:40

Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը: Տեղեկացնում է «news.am»-ը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից յայտնել են, որ նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետութիւնների համար յստակեցւում ու պարզաբանւում է ամերիկեան քաղաքականութիւնը՝ Իրանի դէմ պատժամիջոցների մասով:

ԱՄՆ պատւիրակութինը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարների պաշտօնակատարների, ՀՀ կառավարութեան աշխատակազմի եւ արտաքին գործերի, տնտեսական զարգացման եւ տրանսպորտի նախարարութիւնների այլ պաշտօնեաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկեան առեւտրային պալատի անդամ հանդիսացող մասնաւոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների եւ վերլուծաբանների հետ:

Պատւիրակութիւնն ընդգծել է Իրանի դէմ ԱՄՆ տնտեսական եւ դիւանագիտական առաւելագոյն ճնշումներ գործադրելու ԱՄՆ ջանքերը՝ միաժամանակ նախանշելով համագործակցութեան ոլորտներ գործընկեր պետութիւնների հետ, ինչպիսին է՝ Հայաստանը:

Յարակից լուրեր

  • Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար
    Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար

    Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

  • «Միացէք ինձ , ո՛չ ասէք Իրանի հետ պատերազմին». Թուլսի Գաբարդ
    «Միացէք ինձ , ո՛չ ասէք Իրանի հետ պատերազմին». Թուլսի Գաբարդ

    «Ո՛չ Իրանի հետ պատերազմին»: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ամերիկացի կոնգրեսական, 2020 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդը:

  • «Իրանը չի ընկրկի Թրամփի վարչակազմի պահանջների դէմ». ԿՀՎ նախկին ղեկավար
    «Իրանը չի ընկրկի Թրամփի վարչակազմի պահանջների դէմ». ԿՀՎ նախկին ղեկավար

    Իրանը երբեւէ չի ընկրկի ԱՄՆ վարչակազմի պահանջների դէմ: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմկրատականների հետ հանդիպման ժամանակ ասել է Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ-CIA) նախկին տնօրէն Ջոն Բերնանը

  • ԱՄՆ-ն Թուրքիային երկու շաբաթ ժամանակ է տւել
    ԱՄՆ-ն Թուրքիային երկու շաբաթ ժամանակ է տւել

    ԱՄՆ-ն Թուրքիային ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնումից հրաժարւելու եւ ամերկեան արտադրութեան Պատրիոտ համակարգերի գնման վերաբերեալ որոշում կայացնելու համար երկու շաբաթ ժամանակ է տւել:

  • Ժողովրդավարութեան տապալում
    Ժողովրդավարութեան տապալում

    Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։