Հա

Քաղաքական

17/11/2018 - 14:20

«Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։ Յաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդեարով-Մնացականեան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցութեան փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբիւրը՝ ի պատասխան հարցին, թէ այդ հանդիպման, ինչպէս նաեւ ՀԱՊԿ քարտուղարի ընտրութեան արդիւնքները կազդե՞ն ընտրութիւնների վրայ։

«Ոչ մի կերպ. Միլանում տեղի է ունենալու ընթացիկ հանդիպում, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապւած՝ մենք ինտենսիւ բանակցում ենք, ՀԱՊԿ կանոնադրութիւնն է մշակւում։ Կարծում եմ՝ անդամ բոլոր երկրներին էլ ձեռնտու է, որ ֆորսմաժորային դէպքերի համար շարունակականութեան ապահովում լինի, այն է՝ քարտուղարութիւնը ստանձնած երկիրն աւարտի իր ժամկէտը»։

Ի դէպ, մեր տեղեկութիւններով, նոյեմբերի վերջին սպասւում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի ասուլիսը։ Յիշեցնենք, որ, ի տարբերութիւն մնացեալ նախարարների, նա իր 100 օրւայ ամփոփմամբ հանդէս չեկաւ, հիմա որոշել է «երկուսը մէկում» անել։

Թեմայի շրջանակներում՝ եւս մի նիւանս. արտաքին քաղաքականութեամբ զբաղւողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղութեամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շաւարշ Քոչարեանի վրայ եւ նրան դարձնել քաւութեան նոխազ։ Խօսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտօնին՝ իբրեւ թէ ժամանակին չի զգուշացրել, լաւ չի բանակցել, եւ, առհասարակ՝ քարտուղարի պաշտօնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։