Հա

Քաղաքական

17/11/2018 - 09:00

Խաղաղութեան գինը

Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

Մեր օրերում յաճախ է խօսւում խաղաղութեան անհրաժեշտութեան մասին եւ շեշտւում, որ հայ ժողովուրդը իր արեւելեան հարեւանի հետ խաղաղութիւն հաստատելու համար պէտք է գին վճարի:

Նախ հետ գնալով ասենք, որ հայ ժողովուրդը բաւական թանկ է վճարել երկու համաշխարհային պատերազմների ժամանակ՝ ինչպէս պատերազմում ծանրագոյն կորուստներ ունենալու, այնպէս էլ խաղաղութեան հաստատման առումներով: Առաջին աշխարհամարտում մենք վճարեցին ցեղասպանութեամբ, մեր հայրենիքի մեծագոյն մասի կորստով, իսկ աւելի ուշ նաեւ վերականգնւած անկախ պետականութեան անկմամբ: Երկրորդ աշխարհամարտում նոյնպէս պատկառելի մարդկային կորուստներ ունեցանք, իսկ աւարտին, յանուն խաղաղութեան, զրկւեցինք մեր կորսւած հայրենիքի մի մասին վերատիրելու հնարաւորութիւնից (Խօսքը ԽՍՀՄ-ի կողմից Արեւմտեան Հայաստանի որոշ տարածքներ Թուրքիայից ազատագրելու ծրագրի մասին է, ինչից խորհրդային ղեկավարութիւնը հրաժարւեց միջուկային պատերազմից զգուշանալու մտահոգութեամբ): Ինչպէս տեսնում ենք, մեզ խաղաղասիրութեան դասեր տալ պէտք չէ ինչպէս արտաքին, այնպէս էլ ներքին ճակատներում:

Մենք լաւ գիտենք, որ պատերազմը մեծագոյն ոճիր է մարդկութեան հանդէպ: Ցանկացած պատերազմում որեւէ կողմի յաղթանակն, ըստ էութեան, պարտութիւն է մարդկութեան համար:

Մենք լաւ գիտենք նաեւ, որ մեծ բանակ պահելու, սպառազինութիւնը համալրելու եւ թարմացնելու համար կատարւող ծախսերը կարելի է փոխարինել ընդհանուր բարեկեցութեան՝ առողջապահութեան, կրթութեան, մշակոյթի զարգացման մէջ ներդրումներով:

Հայաստանի զարգացումն անհնար է առանց խաղաղութեան: Սակայն այդ խաղաղութիւնն իր գինն ունի: Այն պէտք է լինի պատւաբեր: Այդուհանդերձ, անդրադառնանք խաղաղութեան գնի խնդրին, որի մասին մեզ ակնարկում են ինչպէս դրսում, այնպէս էլ ներսում:

Նախ՝ մեզ առաջարկւող խաղաղութիւնը պէտք է արդար լինի: Արդէն ասւեց, որ պատմութիւնը, վերջին հարիւր տարւայ մէջ, մեզ երկու անգամ անարդար խաղաղութիւն է պարտադրել:

Հայ ժողովուրդը ստիպւած է եղել ընդունելու իրեն պարտադրւած անարդար պատերազմի մարտահրաւէրը: Ընդունել է այն եւ յաղթել է: Արցախեան պատերազմում մեր ձեռք բերած յաղթանակի համար վճարել ենք բազմաթիւ զրկանքներով՝ մարդկային կորուստներ, որոշ դէպքերում նաեւ տարածքային կորուստներ, շրջափակում, տնտեսական ճգնաժամ: Այդ զրկանքները հայ ժողովրդի վճարած գինն են յանուն խաղաղութեան: Մենք արդար ենք մղել անարդար պատերազմը եւ արժանի ենք արդար խաղաղութեան:

Եթէ իշխանութիւններին (ցանկացած իշխանութեան) պարտադրւում է խաղաղութեան համար գին վճարել, ապա այդ գինը պէտք է վճարի հէնց ինքը՝ իշխանութիւնը: Իսկ ո՞րն է լինելու իշխանութեան վճարելիքը: Այդ գինը հաստատ զիջումներ անելը չէ: Այդ գինը ուժեղ պետութիւն կառուցելն է: Որպէս խաղաղութեան գին իշխանութիւնը պէտք է ժողովրդավար լինի, արդար կառավարի, հզօրացնի երկրի տնտեսութիւնը, բանակը, հասարակութիւնը՝ նոր պատերազմից չվախենալու, իսկ հարկ եղած դէպքում կրկին պատւով դուրս գալու համար: Այո՛, սա վճարման ձեւ է, երբ իշխանութիւնը իրեն զրկում է նեղ խմբային շահերը սպասարկելու աւանդական դարձած մոլուցքից եւ նւիրւում է ժողովրդին ու պետութեանը: Բայց փոխարէնը ոսկէ տառերով է գրում իր անունը հայոց պատմութեան էջերում:

Կայ վճարելու մէկ այլ տարբերակ եւս՝ այդ իշխանութիւնը հեռանում է…

Խաչատուր Ստեփանեան
պատմական գիտութիւնների դոկտոր

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։