Հա

Քաղաքական

18/11/2018 - 09:00

Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

«alikonline.ir» - Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Գլազը նշել է, որ երեւում է, Փաշինեանն իրեն միջազգային դատախազ է երեւակայում, որը լիազօրւած է պատժել կամ ներում շնորհել:

Ըստ  մամուլի խօսնակի՝ հնարաւոր է դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղարի, ՀՀ քաղաքացի Իւրի Խաչատուրովի դէպքում, սակայն միջազգային յարաբերութիւններում գոյութիւն ունեն արձանագրութիւնների յստակ նորմեր ու էթիկա:

Ըստ Գլազի՝ Փաշինեանը դեռ չի հասկացել, որ փողոցային դեմոկրատիայի կանոնները ընդունելի չեն մեծ քաղաքականութիւնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։