Հա

Քաղաքական

18/11/2018 - 13:40

Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»

Արցախի հարցի վերաբերեալ անորոշութիւնն այսօր շատ աւելի մեծ է, քան եղել է նախկինում: «tert.am»-ի հետ զրոհցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

«alikonline.ir» - Արցախի հարցի վերաբերեալ անորոշութիւնն այսօր շատ աւելի մեծ է, քան եղել է նախկինում: «tert.am»-ի հետ զրոհցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

«Անորոշութեան աստիճանն այսօր՝ լինի հռետորաբանութեան մէջ, լինի հասարակութեանը յայտնի գործողութիւնների մասով, շատ աւելի մեծ է, քան մինչ այդ էր, եւ այս առումով անորոշութիւնը ծնում է տարբեր ենթադրութիւններ»,- ասաց նա եւ յաւելեց՝ մնացած մասը մնում է ենթադրութիւնների դաշտում:

«Իսկ ենթադրութիւնների հիմք են ծառայում բաւականին կոշտ, մինչեւ անգամ կոպիտ արտայայտութիւնները, որոնք թոյլ են տրւում աշխարհի տարբեր քաղաքական ուժեր, քանի որ ոչ իշխանութեան կողմից որոշակի արձագանգ ենք տեսնում, ոչ էլ վեց ամիս անց Արցախի հարցում ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան միտումներ, դեռ նախկինը մի քիչ էլ թուլացւած վիճակով շարունակւում է»,- ասաց նա: 

Ալավերդեանը, մասնաւորապէս, նկատեց՝ աւելի շատ է խօսւում նախարարութիւնների միջեւ օպերատիւ կապ հաստատելու մասին, ինչպէս նաեւ ոտքի վրայ հպանցիկ խօսակցութեան մասին: «Սա յետընթաց է այն առումով, որ Սանկտ-Պետերբուգում եւ Վիեննայում պայմաններ էին դրւել Ադրբեջանի առջեւ բանակցութիւնները շարունակելու համար, այնինչ դրա մասին այսօր չի յիշատակւում: Հակառակը, որպէս արժանիքներ կամ որպէս նւաճում յայտնւում են այսպիսի լուրեր»,- ասաց նա:

Դրա հետ միասին, ըստ նրա՝ աւելի քան տարօրինակ տեսակէտներ են հնչում, թէ ինչպէս պէտք է ոմանք հաստատեն խաղաղութիւն այն պայմաններում, երբ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ աշխարհում բաւականին բարդանում եւ խորանում են հակասութիւնները:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների դիտարկումներին, թէ Արցախի հարցում ստորջրեայ հոսանքներ են նկատելի, Լարիսա Ալավերդեանը նշեց, որ ՀՀԿ-ին նոյն թերութիւնների մէջ կարող է մեղադրել: «Փաստօրէն, փոխարէնը փոխեն այն հունը, որի մէջ դրւել է Արցախի հիմնահարցն առաջին նախագահի ու նրա թիմի կողմից, որն ամբողջովին ոչ միայն նահանջողական է, այլ պարտւողական է եղել, ՀՀԿ-ն չի կարողացել այդ հունից հանել Արցախի խնդիրը, այնպէս որ, ես աւելի եմ անհանգիստ, քան «Հանրապետականը»»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց նշանակութեանը Արցախի հարցում, Լարիսա Ալավերդեանը նախ նկատեց, թէ ՀԱՊԿ-ում տեղի ունեցածը մի քանի ասպեկտ ունի. «Եթէ արդիւնքներով դատենք, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի բաց քարտերով հանդէս գալը ապացուցեց, որ ՀԱՊԿ-ը ոչ ՀՀ-ն է թուլացնում, կամ էլ ՌԴ-ն, այլ  նրա մէջ ներգրաււած նշւած անդամ պետութիւնների ներկայացուցիչները, որոնք տարբեր ձեւով ուզում են ապացուցել, թէ ով է աւելի ուժեղ Ռուսաստանից»:

Լ. Ալավերդեանի միւս դիտարկումն այն էր, որ ՀՀ քաղաքական ուժերը պէտք է մի կողմ դնեն բոլոր հակասութիւնները եւ միակարծիք լինեն ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղար նշանակելու հարցում:

«ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղարի պաշտօնը պէտք է մնայ ՀՀ-ին: Բելառուսի նախագահի՝ իր իսկ արժանապատւութիւնը նսեմացնող խօսքերին պէտք է նշանակութիւն տանք այն առումով, որ դա բացասականօրէն բնութագրում է հէնց այս երկրի քաղաքական էլիտային:

Իսկ ՀՀ քաղաքական ուժերը պէտք է ցոյց տան իրենց հասունութիւնը, որովհետեւ արտաքին բնագաւառներում պէտք է երկիրը հանդէս գայ միասնական դիրքորոշմամբ, եւ թէ ինչ սխալներ են գործել կէս տարի գործող այս իշխանութիւնները, դրա քննադատութիւնից եւ սխալները նշելուց զատ եւ վեր, պէտք է բոլորը  միասնական լինեն՝ պահանջելով ՀԱՊԿ-ից, որ ՀՀ-ն ոչ միայն իրաւունք ունի, այլ կարող է եւ ունակ է ունենալ իր ներկայացուցիչը, աւելին՝ որեւէ մէկը չունի այնքան իրաւական հիմք՝ ունենալու գլխաւոր քարտուղար, որքան ՀՀ-ն»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

  • 2017-ին Հայաստանի բնակչութիւնը նւազել է 13 հազարով. վիճակագրական տւեալներ
    2017-ին Հայաստանի բնակչութիւնը նւազել է 13 հազարով. վիճակագրական տւեալներ

    2018 թ. յունւարի 1-ի դրութեամբ ՀՀ մշտական բնակչութեան թւաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն. 972 հազար 7 մարդ, ինչը նշանակում է՝ 13 հազար 4 մարդով պակաս, քան 2017 թ. տարեսկզբին։

  • Արցախի պատմական առաքելութեան թելադրանքով
    Արցախի պատմական առաքելութեան թելադրանքով

    Արցախեան հիմնախնդրի կարգաւորումը Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան հիմնական առանցքներից է: Վերը նշւած հաստատումը՝ աւելի քան երեսուն տարի է, որ կրկնւում է Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների քաղաքական բոլոր ուժերի եւ, ինչու չէ, նաեւ հայ ժողովրդի իւրաքանչիւր միաւորի կողմից՝ լինի դա Հայաստանում, Արցախում կամ Սփիւռքում: Սա բնական երեւոյթ է, քանի որ միջազգային բեմահարթակում հայն ու Հայաստանը ներկայանում է երկու օրակարգով՝ Արցախեան հարցի կարգաւորման ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման:

  • Իրանագէտ. «Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը 300 միլիոն դոլարից չի անցնում»
    Իրանագէտ. «Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը 300 միլիոն դոլարից չի անցնում»

    «2018 թւականն Իրանի համար չափազանց բարդ տարի էր՝ թէ, տնտեսական, թէ քաղաքական, եւ թէ անվտանգութեան առումներով։ Այդ երկրի շուրջ ստեղծւած իրավիճակը պայմանաւորւած էր ոչ միայն ԱՄՆ-ի կողմից գործադրւած պատժամիջոցներով, այլ նաեւ միջուկային համաձայնութիւնից յետոյ ծագած խնդիրներով»:

  • Յանուն Ղարաբաղի եւ ընդդէմ ոչ ոքու
    Յանուն Ղարաբաղի եւ ընդդէմ ոչ ոքու

    Մեր կենսագրութեան անբաժանելի մասն է Ղարաբաղի ազատագրական պայքարը: Մեր սերունդը կարող է պատմութեան մէջ պարզերես դուրս գալ միայն Ղարաբաղի պայքարով: Դրա համար մենք շատ ծանր գին ենք վճարել: Մեծ յաջողութիւններ, նւաճումներ ենք ունեցել: 

  • Հուրակ. Իրանահայ գործարարի արտադրած տեղական էներգակիրը
    Հուրակ. Իրանահայ գործարարի արտադրած տեղական էներգակիրը

    Հուրակը, որը նշանակում է կրակի ակունք, Հայաստանում արտադրւած վառելիք է կամ ինչպէս արտադրողն է սիրում անւանել՝ էներգակիր։ Եթէ գործարարը յաջողութիւններ ունենայ, հայաստանցիները գնահատեն այն, ապա կահոյքի արտադրամասերը փայտի թափոնները, քաղաքացիներն էլ ստվարաթղթէ տուփերը ստիպւած չեն լինի թողնել աղբավայրերում ու աղբամաններում։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։