Հա

Քաղաքական

19/11/2018 - 14:20

Լարիսա Ալավերդեան. «Այսօր անորոշ կապիտալիզմի մէջ ենք, պէտք է ցոյց տանք՝ սա՞ ենք ուզում, թէ՞ սոցիալական տնտեսութիւն»

«Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանն այսօր չի տեսնում յստակ ձեւաւորւող ընդդիմութիւն: Այն, որ ՀՀԿ-ն պէտք է դառնայ ընդդիմութիւն, ըստ նրա, այդպէս էլ պէտք է լինէր: «Բայց նոր ընդդիմութիւն ես այդպէս էլ չտեսայ: Ընդհակառակը՝ բոլորը, կարծես, սէր են խոստովանում Նիկոլ Փաշինեանի ուժին: Այսինքն՝ ասում են, որ մտնենք ԱԺ, էլ աւելի կօժանդակենք: Ես, իհարկէ, ողջունում եմ, որ ուզում են միասնական ուժ կազմել, բայց յիշեցնեմ քաղաքական այիւբէնը՝ եթէ չկայ ուժեղ ընդդիմութիւն, չի կարող լինել ուժեղ իշխանութիւն»,- «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Ալավերդեանը:

«alikonline.ir» - «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանն այսօր չի տեսնում յստակ ձեւաւորւող ընդդիմութիւն: Այն, որ ՀՀԿ-ն պէտք է դառնայ ընդդիմութիւն, ըստ նրա, այդպէս էլ պէտք է լինէր: «Բայց նոր ընդդիմութիւն ես այդպէս էլ չտեսայ: Ընդհակառակը՝ բոլորը, կարծես, սէր են խոստովանում Նիկոլ Փաշինեանի ուժին: Այսինքն՝ ասում են, որ մտնենք ԱԺ, էլ աւելի կօժանդակենք: Ես, իհարկէ, ողջունում եմ, որ ուզում են միասնական ուժ կազմել, բայց յիշեցնեմ քաղաքական այիւբէնը՝ եթէ չկայ ուժեղ ընդդիմութիւն, չի կարող լինել ուժեղ իշխանութիւն»,- «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Ալավերդեանը:

Հարցին, թէ ո՞ր ուժերը պէտք է լինեն նոր խորհրդարանում, նա պատասխանեց. «Ես լաւատես չեմ` ցուցակները տեսնելով: Համոզւած եմ, որ նոր ընդդիմութիւնը ծնւելու է պառլամենտից դուրս: Գուցէ սա այն անիա արդիւնքն է, որ շուտ նշանակւեցին արտահերթ ընտրութիւնները: Մինչեւ մայիս հնարաւոր է ձեւաւորւէր այդ նոր ընդդիմութիւնը: Բայց այսօր «Իմ քայլ»-ի դիրքորոշումների հետ համաձայն  չլինողներն անհանգստութիւն ունեն՝ եթէ դրա մասին պարզ ասեն, ապա կարող է չընտրեն իրենց: Ահա այս վտանգը գոյութիւն ունի, ուստի կունենանք միապաղաղ խորհրդարան, հետագայում, իհարկէ, կի ձեւաւորւի այն ընդդիմութիւնը, որը եւ կը լուծի հարցը»:

Լարիսա Ալավերդեանը շեշտեց, որ կը ցանկանար նոր խորհրդարանում տեսնել այն ուժերին, որոնք չեն թաքնւում ազգային շահի լոզունգի ներքոյ, այլ սոցիալական պաշտպանւածութեան խնդիրներ են նաեւ առաջ քաշում: «Պարզ է, որ ազգային շահից պէտք է գործենք, բայց ազգն ունի հասարակութիւն, որտեղ շահերի բախում է տեղի ունենում: Կը ցանկանայի նոր խորհրդարանում տեսնել նրանց, ովքեր խօսում են աշխատողների իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան մասին: Այսօր մենք անորոշ կապիտալիզմի մէջ ենք, որն անւանում ենք ազատ շուկայական յարաբերութիւններ: Հիմա պիտի ցոյց տանք՝ սրա մէ՞ջ ենք ուզում լինել, թէ՞ ունենալ սոցիալական տնտեսութիւն: Այսինքն՝ սկանդինաւեա՞ն մոդելն ենք տեսնում, թէ՞ ԱՄՆ-ի, թէ՞ գերմանականը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Արամ Սարգսեանի եւ Խաչատուր Քոքոբելեանի կուսակցութիւնների  ձեւաւորած «Մենք» դաշինքն ասում է, որ եւրոպական մոդելի երկիր են ուզում դարձնել Հայաստանը, Ալավերդեանն արձագանգեց. «Եւրոպական ասւածը շատ ընդհանուր է, ո՞ր եւրոպական երկրի մոդելը»:

Այս համատեքստում  նա նշեց, որ ԲՀԿ-ի հետ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել: «Կապ չունի, թէ կուսակցութիւնն ինչպէս եւ ում կողմից է ծնւում, ով է առաջնորդը, նա չի կարող մնալ անփոփոխ, քանի որ կա հասարակութեան գործօնը: Հասարակութեան ազդեցութեան ներքոյ հնարաւոր է լինեն հետաքրքիր զարգացումներ ԲՀԿ-ում»,- ասաց Ալավերդեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։