Հա

Քաղաքական

20/11/2018 - 13:00

«Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, ինչ ասել եմ, մնում է ուժի մէջ». Փաշինեանը` Բելառուսի ԱԳՆ-ին

Եթէ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովում կոնսենսուս չլինի, մենք կը շարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղութեամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացւում են կոնսենսուսով: Այսօր՝ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը` խօսելով ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին: 

«alikonline.ir» - Եթէ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովում կոնսենսուս չլինի, մենք կը շարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղութեամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացւում են կոնսենսուսով: Այսօր՝ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը` խօսելով ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ խօսնակ Գլազի յայտարարութեանը, թէ Փաշինեանը դեռ չի հասկացել, որ փողոցային դեմոկրատիայի կանոնները ընդունելի չեն մեծ քաղաքականութիւնում, եւ որ միջազգային յարաբերութիւններում գոյութիւն ունեն արձանագրութիւնների յստակ նորմեր ու էթիկա, ՀՀ վարչապետի պաշտօնակատարն ասաց. «Ինչ ունէի ասելու այդ կապակցութեամբ, արդէն ասել եմ: Այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է: Ես ինչ ասել եմ, մնում է ուժի մէջ եւ մնալու է ուժի մէջ` ես պարզաբաանումներ կը պահանջեմ տեղի ունեցածի մասին»:

Ինչ վերաբերում է երէկ Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կնքւած յուշագրին եւ նոր զէնքի վաճառքին, Փաշինեանը նշեց, որ Ադրբեջանին մատակարարւելիք զէնքի խմբաքանակի մասին պայմանագիրը կնքւել է երեք ամիս առաջ, երբ Հայաստանի ներկայացուցիչը դեռ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարն էր: «Մեր դիրքորոշումը շատ յստակ է` մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք, որ դրանք ուղղւած  են հայկական շահերի դէմ: Նման գործարքները հակասում են ՀԱՊԿ կանոնադրութեանը»,- ասաց նա:

Ըստ Փաշինեանի` ՀԱՊԿ-ի շրջանակներում պէտք է հասկանալի լինի` ինչ պարտաւորութիւններ ունեն անդամ երկրները մէկը միւսի նկատմամբ, անդամ երկրները` կազմակերպութեան նկատմամբ, եւ կազմակերպութիւնն ինչ պարտաւորութիւն ունի անդամ երկների նկատմամբ: «Մենք մեր պարտաւորութիւնները կատարում ենք ՀԱՊԿ-ում, ինչը չենք կարող պնդել մեր շատ գործընկեր երկրների պարագայում»,- ընդգծեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։