Հա

Քաղաքական

21/11/2018 - 10:30

«Ժողովուրդ ջան, հաւատացէք Նիկոլ Փաշինեանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել». Արփինէ Յովհաննիսեանի ֆէյսբուքեան գրառումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինէ Յովհաննիսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի մամուլի ասուլիսին արւած շեշտադրումներին:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինէ Յովհաննիսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի մամուլի ասուլիսին արւած շեշտադրումներին:

«Վարչապետի պատասխանը կամ կարդան նրանք, ովքեր մտահոգ են յայտարարագրման եւ հարկման թեմայով,

Այսպիսով` վարչապետը տւեց կանխատեսելի պատասխան, որ չկայ տրանսֆերտների հարկման վերաբերեալ որեւէ նախագիծ կամ հայեցակարգ։

Ընդամենը քննարկւել է համընդհանուր յայտարարագրման համակարգը, եւ այն բնաւ չի նշանակում, որ յայտարարագիր ներկայացնողները պէտք է յաւելեալ հարկւեն։ Այսինքն` վարչապետը, մի կողմից պնդում է, որ յայտարարագրման համակարգը չի նշանակում յաւելեալ հարկում, այնուհետ հակասում է ինքն իրեն՝ ասելով, որ թէ ինչ է նշանակում համընդհանուր յայտարարագրում դեռ ոչ մէկ չգիտի, գաղափարի վերաբերեալ նոյնիսկ թղթի վրայ մի տող գրած չէ։

Ու այստեղ հարց է առաջանում, բա ի՞նչ էր այդքան երկար պատմում ՊԵԿ նախագահը յայտարարագրման մոդելների եւ առանձնայատկութիւնների մասին, եթէ դուք այդտեղ` կառավարութիւնում, անգամ ընդհանուր պատկերացում չունեք դրա մասին։

Յ.Գ.1- Վերադառնամ իմ` երէկ հնչեցւած թեզին. Նիկոլ Փաշինեանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունւած չէ նախընտրական շրջանում խօսել հարկերի աևելացման մասին։ ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թոյլ տւել` ազնւօրէն ասելով իրենց նպատակների մասին:

Յ.Գ.2- Պնդում եմ, որ նման գաղափար քննարկւում է կառավարութիւնում ։ ՊԵԿ-ի հաղորդագրութիւնը տեսել էք չէ՞. ռեզիդենտների եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներին յղում անելը վերաբերում էր նրան, որ բոլոր նրանք, ովքեր 183 օրից պակաս են աշխատում արտերկրում (ռեզիդենտներ) կը հարկւեն այստեղ, եթէ 23%-ի կանոնը ընդունւի: Այ թէ ինչպէս հաշւարկել արտերկրում աշխատողի եկամուտը, տեսնել այնտեղ վճարւող կամ չվճարւող հարկերը սա է խնդիրը:

Այ որ յայտարարագրումը միանգամայն բարի նպատակներով ընդունեն, այս ամէնը կը տեսնեն, յետյո էլ կը որոշեն ու կը հարկեն: Կամ ինչպէս իրենք են ասում ժողովուրդը կը որոշի ու կը հարկւի:

Սա էր այն «շան գլուխը», որը խոստացել էի պարզաբանել երէկ։ Ժողովուրդ ջան հաւատացէք Նիկոլ Փաշինեանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել, իսկ որ շուտով լայւ խօսելը միայն իր արտօնութիւնը համարող վարչապետը կապացուցի, կասկած չունեմ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։