Հա

Քաղաքական

06/12/2018 - 12:10

«168 Ժամ». «Փաշինեանը գերադասում է Ազգային ժողովում ունենալ շատ աւելի լոյալ ու իրեն հնազանդ ընդդիմութիւն»

«168 ժամ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ըստ շրջանառւող լուրերի՝ օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ու «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Էդմոն Մարուքեանի միջեւ։

«alikonline.ir» - «168 ժամ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ըստ շրջանառւող լուրերի՝ օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ու «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Էդմոն Մարուքեանի միջեւ։ Ըստ նոյն լուրերի՝ Փաշինեանը նրանց խոստացել է անցկացնել ԱԺ՝ որպէս պոտենցիալ էլեկտորատ, նկատի ունենալով իր ազդեցութեան տակ գտնւող աղանդաւորական կազմակերպութիւնների անդամներին, որոնք շատ կազմակերպւած ու միահամուռ քւէարկում են։ Խօսքը, մօտաւոր հաշւարկներով, շուրջ 25 հազար ձայնի մասին է, որոնք Փաշինեանի համապատասխան հրահանգի դէպքում կը քւէարկեն «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան օգտին։

Յատկանշական է, որ այս օրերին ակտիւացել է նաեւ «Լուսաւոր Հայաստան»-ի քարոզչութիւնը։ Ակնյայտօրէն ե՛ւ համացանցում, ե՛ւ հեռուստաեթերի մոնիտորինգով տեսանելի է վերջին օրերին «Լուսաւոր Հայաստան»-ի կողմից գնւած եթերաժամանակի կտրուկ աւելացումը։

Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինեանի եւ Էդմոն Մարուքեանի պայմանաւորւածութիւնները չեն աւարտւել միայն ոչ աւանդական կրօնական կազմակերպութիւնների անդամների ձայների խոստումներով։ Փաստօրէն նոր, ակնյայտ բարերարներ են յայտնւել, ովքեր մեծ գումարներ են փոխանցում «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան հիմնադրամին, որոնց շնորհիւ նա իրեն մեծ ծախսեր է թոյլ տալիս։ Այս ամէնը թոյլ է տալիս ենթադրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գերադասում է Ազգային ժողովում ունենալ շատ աւելի լոյալ ու իրեն հնազանդ ընդդիմութիւն»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։