Հա

Քաղաքական

07/12/2018 - 16:50

Քոչարեանը կը կալանաւորւի

Առաջին ատեանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպան Հայկ Ալումեանը: 

«alikonline.ir» - Առաջին ատեանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպան Հայկ Ալումեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Մանրամասները Քոչարեանի փաստաբանական թիմը կը ներկայացնի ժամը 18:00-ին` մամուլի ասուլսիսի ժամանակ: 

Այս պահին Քոչարեանն ազատութեան մէջ է:

Յիշեցնենք, որ յուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսեայ կալանաւորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատեանի այդ որոշումը՝ Սահմանադրութեամբ նախագահին տրւած անձեռնմխելիութեան հիմքով: Քոչարեանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար Վճռաբեկ ատեան էին դիմել թէ՛ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները, թէ՛ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը։ 

Յիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ Քրեական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ, տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

Յարակից լուրեր

  • «Ես խանգարելու եմ Ղարաբաղի յանձնման ցանկացած փորձի»․ Ռոբերտ Քոչարեան
    «Ես խանգարելու եմ Ղարաբաղի յանձնման ցանկացած փորձի»․ Ռոբերտ Քոչարեան

    Ղարաբաղեան կարգաւորման մէջ կան մի շարք սկզբունքային դրոյթներ, որոնց վերաբերեալ իշխանութիւնները պէտք է յստակ մօտեցումներ ունենան բանակցութիւններ սկսելուց առաջ. «168 Ժամ»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

  • «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան
    «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարեանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, եւ հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամէն ինչը քաղաքական նպատակներով է կատարւում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկէ առանց կիսելու նրա տեսակէտը»:

  • Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ
    Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ

    Րոպէներ առաջ վերաքննիչ քրէական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի վերաբերեալ որոշումը. փաստաբանների բողոքն ամբողջութեամբ մերժւել է, եւ Ռոբերտ Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ:

  • Սաակաշւիլիի ֆաների իշխանութեան մտցրած տաբուն՝ «Կեանք եւ ազատութիւն»
    Սաակաշւիլիի ֆաների իշխանութեան մտցրած տաբուն՝ «Կեանք եւ ազատութիւն»

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարեանի «Կեանք եւ ազատութիւն» գրքի շնորհանդէսը աղմուկ է բարձրացրել՝ ոնց թէ, ինչպէս են համարձակւել այդ գրքի շնորհանդէսը անցկացնել, կատաղել են, որ ձեռները չի հասնում տապալել, հայհոյում ու վարկաբեկում են, կեանքներն ուտում են նրանց, ովքեր համարձակւել են գնալ շնորհանդէսին։ 

  • Մանուէլ Գրիգորեանը կրկին կը կալանաւորւի
    Մանուէլ Գրիգորեանը կրկին կը կալանաւորւի

     

    Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բաւարարել Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանուէլ Գրիգորեանին գրաւով ազատ արձակելու` առաջին ատեանի դատարանի որոշման դէմ գլխաւոր դատախազութեան բողոքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։