Հա

Քաղաքական

10/12/2018 - 14:40

Խորհրդարան առանց ընդդիմութեան, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Անկախութիւնից ի վեր Հայաստանում կառուցւում ու կառուցւում էր լիբերալ֊դեմոկրատական երկիր ու չէր կառուցւում, ասում էին պատճառը էն է որ ընտրութիւնները կեղծւում են։ Եթէ լիբերալ դեմոկրատիան այն է, որ խորհդարանում լինի ընդդիմութիւն, ապա դեկտեմբերի 9-ի ընտրութիւններով դեմոկրատիան գնաց, մնաց մաքուր լիբերալիզմը։ 

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Անկախութիւնից ի վեր Հայաստանում կառուցւում ու կառուցւում էր լիբերալ֊դեմոկրատական երկիր ու չէր կառուցւում, ասում էին պատճառը էն է որ ընտրութիւնները կեղծւում են։ Եթէ լիբերալ դեմոկրատիան այն է, որ խորհդարանում լինի ընդդիմութիւն, ապա դեկտեմբերի 9-ի ընտրութիւններով դեմոկրատիան գնաց, մնաց մաքուր լիբերալիզմը։

Այս իրավիճակը ազնիւ է, քանի որ 28 տարի Հայաստանում ընդդիմութիւն ու իշխանութիւն էին խաղում երկու կողմում էլ լիբերալները ու այդ խաղով մոլորութեան մէջ գցում հանրութեանը, քանի որ տարբեր ընդդիմութիւններ երկրի ճգնաժամը կապում էին ոչ թէ իրենց ու իշխանութեան գաղափարախօսութեան, այլ արհեստական կամ երկրոդական խնդիրների հետ (օրինակ, Սովետ. Ռուսաստան մեղադրելով կամ գերագնահատելով անձանց դերը, որ երեւում է ապագաղափարախօսկան լոզունգներում՝ Լեւոն հեռացիր, մերժիր Սերժին, ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը եւ այլն)։

Այս «լաւ» անձերը «վատ» անձերի դէմ պայքարը, վերջը յաղթանակ տարաւ, «լաւերը», «սպիտակները» յաղթեցին եւ երկիրը ստացաւ բացարձակ անսանձ խորհդարան ու իշխանութիւն. վտանգաւոր վիճակ է, բայց լիբերալների խաղն այժմ աւարտւած է, ամէն ինչ իր տեղն է ընկել, եւ հասարակութիւնը կարող է տեղափոխւել երկրորդ դասարան, եթէ իհարկէ դասը իւրացնի եւ առաջացնի հաւատաւոր ձախ ուժ, որը երկիրը հրի գոնէ դէպի լիբերալ-դեմոկրատիայի։

Իսկ եթէ ոչ, հասարակութիւնը էլի կը մնայ նոյն դասարանում ու հին խաղը կրկին կը սկսեն խաղալ լիբերալները ուղղակի էս անգամ «վատ» կը նշանակեն նոր անձի (օրինակ՝ Նիկոլին)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։