Հա

Քաղաքական

05/01/2019 - 10:20

ՀՀ ԱԺ առաջին նիստը տեղի կունենայ յունւարի 14-ին. Նոր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքը կունենայ 88 պատգամաւոր, ԲՀԿ-ն՝ 26, իսկ ԼՀԿ-ն՝ 18

7-րդ գումարման ՀՀ ԱԺ-ի առաջին նիստը կը գումարւի 2019 թւականի յունւարի 14-ին, ժամը 10:00-ին: Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այդ մասին յունւարի 4-ին, ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի արտահերթ նիստում յայտարարել  է ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը:

«alikonline.ir» - 7-րդ գումարման ՀՀ ԱԺ-ի առաջին նիստը կը գումարւի 2019 թւականի յունւարի 14-ին, ժամը 10:00-ին: Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այդ մասին յունւարի 4-ին, ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի արտահերթ նիստում յայտարարել  է ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը:

ԿԸՅ քարտուղար Արմէն Սմբատեանն էլ ներկայացրել է 2018 թւականի դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցած կուսակցութիւնների, կուսակցութիւնների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկւած ինքնաբացարկ ներկայացրած պատգամաւորների անունները:

Այսպիսով 7-րդ գումարման ՀՀ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը կունենայ 88 պատգամաւոր, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը՝ 26 պատգամւոր, իսկ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը՝ 18 պատգամաւոր:

Յիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ խորհդարանական ընտրութիւնների, որին մասնակցում էր 11 քաղաքական ուժ (2 կուսակցութիւնների դաշինք եւ 9 կուսակցութիւն) արդիւնքում խորհրդարան անցաւ 3 ուժ: «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քւէների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, ԼՀԿ-ն՝ 6.37%-ը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։