Հա

Քաղաքական

07/01/2019 - 14:10

Չյաջողելով Արցախի հարցում՝ անհնարին կը լինի ունենալ կենսունակ Հայաստանի Հանրապետութիւն

«Դժւար է ասել, որ Արցախի հարցի հետ կապւած 2018 թւականին որեւէ արտառոց բան կատարւեց։ Ըստ էութեան էական քայլեր չկատարւեցին հարցի վերջնական լուծումն ապահովելու տեսանկիւնից։ Ամէն դէպքում 2018 թւականին Արցախը փորձեց մէկ քայլ ևս կատարել պետականութիւնն ամրապնդելու, տնտեսութիւնը զարգացնելու տեսանկիւնից, ծաւալուն աշխատանքներ կատարւեցին սահմանային գօտու ամրապնդման ուղղութեամբ, ինչը շատ կարեւոր է»,- «168.am»-ի հետ զրոյցում ամփոփելով 2018 թւականը նշեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխխօսնակ Վահրամ Բալայեանը։

«alikonline.ir» - «Դժւար է ասել, որ Արցախի հարցի հետ կապւած 2018 թւականին որեւէ արտառոց բան կատարւեց։ Ըստ էութեան էական քայլեր չկատարւեցին հարցի վերջնական լուծումն ապահովելու տեսանկիւնից։ Ամէն դէպքում 2018 թւականին Արցախը փորձեց մէկ քայլ ևս կատարել պետականութիւնն ամրապնդելու, տնտեսութիւնը զարգացնելու տեսանկիւնից, ծաւալուն աշխատանքներ կատարւեցին սահմանային գօտու ամրապնդման ուղղութեամբ, ինչը շատ կարեւոր է»,- «168.am»-ի հետ զրոյցում ամփոփելով 2018 թւականը նշեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխխօսնակ Վահրամ Բալայեանը։

Անդրադառնալով 2019 թւականին Արցախի հարցի հետ կապւած սպասումներին՝ Վ. Բալայեանն ասաց, որ բարդ աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում դժւար է կանխատեսել, թէ Արցախի հարցում ինչ զարգացումներ կը լինեն։

«Կարծում եմ՝ հեշտ չի լինելու, քանի որ Ադրբեջանը վերջին ամիսներին փափուկ քաղաքականութիւնից անցում կատարեց աւելի կոշտ դիրքորոշման։ Քանի որ ՀՀ-ում ձեւաւորւել է նոր իշխանութիւն, նրա առջեւ կը դրւեն նոր պահանջներ, որոնք, իհարկէ, անկարելի կը լինի կատարել, իսկ այդ պահանջն այն է, որը միշտ ասում է Ադրբեջանը՝ Արցախի յանձնումն Ադրբեջանին։

Ըստ իս, հայութեան համար այսօր Արցախը դարձել է պատւի, արժանապատւութեան հարց, նաեւ՝ 21-րդ դարում հայկական պետականութիւն ունենալու եւ պահպանելու առանցքը։ Այս տեսանկիւնից՝ հայ ժողովուրդն իր ուժերը կը համախմբի, որպէսզի ազգի համար կարեւորագոյն խնդիրը լուծի, քանի որ այստեղ միայն Արցախի հարցը չէ։

Չյաջողելով Արցախի հարցում՝ անհնարին կը լինի այս դարում ունենալ կենսունակ Հայաստանի Հանրապետութիւն։ Կարծում եմ՝ այս գիտակցութիւնը կայ ՀՀ քաղաքացիների մեծամասնութեան մէջ, ինչը մեզ համախմբող ուժ կը դառնայ դիմակայելու այն մարտահրաւէրներին, որոնք 2019 թւականին պէտք է լինեն»,- շեշտեց Վահրամ Բալայեանը։

Զրոյցի աւարտին Վ. Բալայեանը Ամանորի առթիւ համայն հայութեանը մաղթեց խաղաղութիւն եւ միասնականութիւն.

«Ցաւօք, մենք թւաքանակով փոքր ժողովուրդ ենք, եւ մեզ համար անհնարին խնդիր չի լինի, եթէ միասնական լինենք։ Մաղթում եմ, որ իւրաքանչիւր ընտանիքում լինի բարեկեցութիւն եւ իղձերի իրականացում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։