Հա

Քաղաքական

08/01/2019 - 10:40

Գազի սակագին․ Երբ սուտը պայթում է եւ գալիս է անորոշութիւնը

Եւ այսպէս, վերջնականապէս յօդս ցնդեց փաշինեանական խոշոր ստերից մէկը՝ կապւած գազի գնի հետ։ Անցած ութ ամիսների ընթացքում այն չնւազեց, իսկ այս տարւայ յունւարից Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարւող արտօնեալ ՝150 դոլար 1000 խմ համար սակագինը փոխւեց եւ դարձաւ 165 դոլար 1000 խմ համար։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

Եւ այսպէս, վերջնականապէս յօդս ցնդեց փաշինեանական խոշոր ստերից մէկը՝ կապւած գազի գնի հետ։ Անցած ութ ամիսների ընթացքում այն չնւազեց, իսկ այս տարւայ յունւարից Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարւող արտօնեալ ՝150 դոլար 1000 խմ համար սակագինը փոխւեց եւ դարձաւ 165 դոլար 1000 խմ համար։

Ապրիլի-մայիսին «լաւ բանի» ակնկալիքով փողոցներ փակող «հպարտ» քաղաքացիներին Նիկոլ Փաշինեանը խոստանում էր իջեցնել գազի սակագինը, որը, ըստ նրա, անհասկանալիօրէն բարձր էր։ Յետոյ նա յայտարարեց, որ Հայաստանի ներսում սպառողներին մատակարարւող գազի գինը քննարկել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Չնայած դրա հետ կապւած հարցերի պատասախանները ստանալու համար պէտք էր ընդամենը հանրային ծառայսութիւնների կարգաւորող պետական յանձնաժողովից պահանջել իրեն տրամադրել գազի սակագինը սպառողների համար 1 խմ դիմաց 146.7 դրամ սահմանելու հաշւարկները։ Սակայն, Նիկոլ Փաշինեանին դա պէտք չէր, նրան պէտք էր շարունակել մարդկանց մոլորութեան մէջ պահել՝ խոստանալով որ գազի գինը կիջնի։ Իսկ երբ գայ պատասխան տալու ժամանակը, միշտ էլ կայ իր ուսերից պատասխանատւութիւնը գցելու տարբերակը, ինչը եւ տեղի է ունենում հիմա։

Ի դէպ, տեղեկացնենք, որ 146.7 դրամ սակագինը ուժի մէջ էր մտել 2016-ի յուլիսի 1-ից՝ իջնելով մինչ այդ եղած 156 դրամից։ Այսինքն, դա նախորդ «կոռումպացւած» իշխանութեան ջանքերի արդիւնքն էր, որի մասին բնական է, որ յեղափոխական զանգւածները պարզապէս մոռացել են։ Հիմա նրանք սպասում են հրաշքի Նիկոլ Փաշինեանից, իսկ «հրաշքն» այն էր, որ վերջինս խոստացաւ, որ սպառողների համար գազի սակագինը կը մնայ անփոփոխ։ Մեր ժամանակների համար բնական իրավիճակ, երբ «մոռանում» են սակագնի 10 դրամով իջնելու եւ իջեցնողների մասին եւ սրբացնում սակագնի իջեցում խոստացած եւ իրենց խաբած, լաւագոյն դէպքում ներկայումս նոյն սակագնի պահպանում խոստացողին։ Ինչ մնում է սպառողերի համար գազի սակագնի պահպանման խոստմանը, ապա այն անորոշ է եւ չի պատասխանում առաջացող մի շարք հարցերի։

Նախ՝ անհասկանալի է, թէ ո՞ր սպառողների մասին է խօսքը։ Նրանց մէջ ներառւա՞ծ են այն ձեռնարկութիւններն ու ջերմոցային տնտեսութիւնները, որոնք գազը ստանում են 100 դրամով եւ սոցիալապէս անապահովները, որոնք գազը ստանում են 80 դրամով։ Նշենք, որ նրանց տրամադրւող գազի սակագնի տարբերութիւնը վճարում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Եթէ նրանց տրւող գազի սակագինը եւս մնալու է նոյնը, ապա ի՞նչ աղբիւրից է փոխհատուցւելու այդ տարբերութիւնը։ Եւ ընդհանրապէս, ո՞վ եւ որտեղի՞ց է վճարելու այն տարբերութիւնը, որ առաջանալու է գազի թանկանալուց յետոյ՝ սպառողերի համար գազի սակագնի պահպանւելու դէպքում։ Նիկոլ Փաշինեայնը դրա մասին ոչինչ չի ասում։ Հերթական անգամ «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրայ է վերցնելու այդ ծախսերը։ Դա քիչ հաւանական է թւում։ Ուրեմն պետական բյուջէի հաշւին։ Այդ դէպքում ստացւեց, որ այնուամենայնիւ, թանկացման համար վճարելու ենք մենք բոլորս եւ դա չեղաւ, թէ գազի սակագինը սպառողների համար մնաց նոյնը։

Երկրորդ, եթե պահպանւելու է միայն բնակչութեան տրւող գազի սակագինը, իսկ ձեռնարկութիւններին եւ ջերմոցային տնտեսութիւններինը թանկանալու է , ապա դա նշանակում է, որ նրանց կողմից թողարկւող հայկական արդիւնաբերական եւ գիւղատնտեսական ապրանքները թանկանալու են։ Դա նշանակում է, որ սկսւելու է շղթայաձեւ թանկացումների նոր փուլ ներքին շուկայում՝ լրացուցիչ ծախսեր առաջացնելով մեր բոլորիս համար, իսկ արտաքին շուկայում հայկական ապրանքների գները բարձրանալու են, իսկ մրցունակութիւնը՝ նւազելու։

Երրորդը, անյայտ է, իսկ ջերմաէլեկտրակայաններին տրամադրւող գազի սակագինը դարձեա՞լ պահպանւելու է։ Եթէ այո, ապա այստեղ եւս առաջանալու է «ո՞ւմ հաշւին» հարցը։ Եթէ ոչ, ապա միանշանակ էլ, որ պէտք է պատրաստւենք էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրւող էլեկտրաէներգիայի մօտ 40 տոկոսը ստացւում է ՋԷԿ-երից՝ գազի այրման եւ հոսանքի փոխակերպելու միջոցով։ Եթէ նրանց տրամադրւող գազի սակագինը բարձրանայ, ապա բնական է, որ արտադրւող հոսանքի գինը եւս պէտք է բարձրանայ։ Եւ եթէ նկատի ունենանք, որ ՋԷԿ-երը արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, այդ թանկացումը աննշան չի լինի։

Չորրորդ, գազի այս սակագինը սահմանւած է մէկ տարով՝ մինչեւ 2019-ի վերջը։ Դա նշանակում է, որ եկող տարի այն կարող է փոխւել՝ բարձրանալ։ Ինչո՞ւ բարձրանալ, որովհետեւնախկինում մշտապէս հակառուսական յայտարարութիւններով, գործողութիւններով աչքի ընկնող ևընդհանրապէս հակառուսական քաղաքական ուղղւածութիւն ունեցող Նիկոլ Փաշինեանիև նրա կառավարութեան հանդէպ Ռուսաստանի Դաշնութեան իշխանութիւնը վստահութիւն չի տածում։

150 դոլար 1000 խմ համար սակագինը Ռուսաստանի Դաշնութիւնը մէկ տարւայ փոխարէն պահպանեց երկու տարի, քանի որ փոխադարձ վստահութիւն կար Հայաստանի նախկին իշխանութեան եւ մասնաւորապէս նախկին վարչապետ Կարէն Կարապետեանի հետ։ Նոյնը չկայ անհաւասարակշիռ եւ Հայաստանում գործող խոշոր ռուսական ընկերութիւնների՝ «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Հարավկովկասեան երկաթուղու» հանդէպ անհմին մեղադրանքներ ներկայացնող եւ դիմակներով բեմականացւած ստուգումներ իրականացնող, ռուսական ռազմաբազան հանելու պահանջով հանդէս եկող եւ մարդասպանութեան մէջ մեղադրւող մարդկանց ազատ արձակող, իր աջակիցների միջոցով Հայաստանում հակառուսական տրամադրութիւններ բորոբոքող վարչապետի նկատմամբ։ Սրանք քաղաքական պատճառներն են։Եթէ փորձենք անդրադառնալ տնտեսական պատճառներին, ապա պէտք է փաստենք, որ դրանք որոշիչ դեր չեն ունենում Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրւող գազի սակագնի վրայ, այլապէս այն շատ աւելի բարձր կը լինէր, քան արդէն թանկացած 165 դոլարը։

«Yerevan.today.am»

Յարակից լուրեր

  • Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը
    Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը

    Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է պետութեան բարձրագոյն պաշտօնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դէմ ուղղւած այս քայլը: 

  • Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին
    Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին

    ՀՀ վարչապետի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլ Փաշինեանին:

  • Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ
    Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետի պաշտօնում նշանակելու մասին:

  • Յեղաշրջման նոր փուլ
    Յեղաշրջման նոր փուլ

    Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

  • Փաշինեանն այժմ էլ կաշխատի որպէս աղբահաւաք՝ Սանիտեկի փոխարէն
    Փաշինեանն այժմ էլ կաշխատի որպէս աղբահաւաք՝ Սանիտեկի փոխարէն

    ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յունւարի 8-ին երեկոյեան այցելել էր Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարութեանը յետոյ լրագրողներին ասաց, որ Փաշինեանը եկել էր աւագանու «Իմ քայլը» խմբակցութեան նիստին մասնակցելու համար: Թէ ինչ հարցեր են քննարկւել եւ ինչ օրակարգով, այդպէս էլ յայտնի չեղաւ, որովհետեւ նիստը գաղտնի էր: Այնուամենայնիւ, դժվար չէ կռահելը, որ խօսքը մայրաքաղաքում կուտակւած խնդիրների մասով է ու յատկապէս՝ աղբահանութեան։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։