Հա

Քաղաքական

08/01/2019 - 17:00

«Արմնիւզ»-ը, «Tert.am»-ը եւ «Լաւ ռադիօ»-ն նոր սեփականատէրեր ունեն

ՀՀ ԱԺ նախկին պատգամաւորներ Արման Սաղաթելեանը, Կարէն Բեքարեանը, Միհրան Յակոբեանը, Սամուէլ Ֆարմանեանը հիմնադրել են «Քառեակ մեդիա» ընկերութիւնը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնիւզ» ՓԲԸ-ն, «Ռադիօ 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդէս են գալիս, համապատասխանաբար, «Tert.am», «Արմնիւզ», «Լաւ Ռադիօ» ապրանքանիշերի ներքոյ: 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ նախկին պատգամաւորներ Արման Սաղաթելեանը, Կարէն Բեքարեանը, Միհրան Յակոբեանը, Սամուէլ Ֆարմանեանը հիմնադրել են «Քառեակ մեդիա» ընկերութիւնը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնիւզ» ՓԲԸ-ն, «Ռադիօ 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդէս են գալիս, համապատասխանաբար, «Tert.am», «Արմնիւզ», «Լաւ Ռադիօ» ապրանքանիշերի ներքոյ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Այս մասին նրանք յայտարարութիւն են տարածել, որում մասնաւորապէս ասւում է. «Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարւել մաս կազմելուց այն պարզունակ շոուին, որը թաքնւած էր «քաղաքական գործընթացներ» կոչւող քողի տակ:

Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երէկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաեւ մեծ յոյս ունենք մեր բաժին մասնակցութիւնն ունենալու աւելի յուսալի եւ աւելի կանխատեսելի վաղւայ կերտման հարցում: Դժւարին ու անորոշութիւններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետեւողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարաւոր վտանգներն ու պատրաստ ենք ամէն ինչ անելու` յանուն իրական Նոր Հայաստանի եւ Հայրենիքը տեսանելի մարտահրաւէրներից յետ պահելու ուղիներ ենք առաջարկելու:

Կարեւորելով զանգւածային լրատւութեան միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կեանքում ու հանրային օրակարգի ձեւաւորման գործում, ինչպէս նաեւ մեդիան համարելով մեր կեանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառեակ մեդիա» ընկերութիւնը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնիւզ» ՓԲԸ-ն, «Ռադիօ 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդէս են գալիս համապատասխանաբար «Tert.am», «Արմնիւզ», «Լաւ Ռադիօ» ապրանքանիշերի ներքոյ:

Մէկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքոյ այս ընկերութիւնների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինեանին:

Արման Սաղաթելեան

Կարէն Բեքարեան

Միհրան Յակոբեան

Սամուէլ Ֆարմանեան»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։