Հա

Քաղաքական

08/01/2019 - 17:10

Տէր-Պետրոսեանը նորից կը դառնայ նախագահ. Փաշինեանը ցանկանում է ազատւել Սարգսեանից

ՀՀ իշխանական վերնախաւում կրկին ակտիւօրէն քննարկւում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին պաշտօնանկ անելու հարցը: Նիկոլ Փաշինեանը չի ցանկանում աշխատել Արմէն Սարգսեանի հետ ու փորձում է ելքեր գտնել նրանից ազատւելու համար: 

«alikonline.ir» - ՀՀ իշխանական վերնախաւում կրկին ակտիւօրէն քննարկւում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին պաշտօնանկ անելու հարցը: Նիկոլ Փաշինեանը չի ցանկանում աշխատել Արմէն Սարգսեանի հետ ու փորձում է ելքեր գտնել նրանից ազատւելու համար: Փաշինեանին այդ պաշտօնում պէտք է մարդ, որը կօգնի նրան Արցախի խնդրի կարգաւորման հարցում: Գրում է «politik.am»-ը:

Նոր իշխանութիւնների համար այս խնդրի լուծման տեսանկիւնից լաւագոյն տարբերակ է համարւում նախկին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը: Հէնց Տէր-Պետրոսեանի թեկնածութիւնն էլ քննարկւում է իշխանական վերնախաւում: Ըստ ծրագրի՝ նրա նախագահ դառնալուց յետոյ Ազգային Ժողովի միջոցով փոփոխութիւններ կիրականացւեն Սահմանադրութիւնում, կաւելացւեն նախագահի լիազօրութիւնները, որպէսզի նա կարողանայ զբաղւել արտաքին քաղաքականութեամբ:

Լեւոն Տէր-Պետրոսեանի թիմում եւս ակտիւօրէն քննարկւում է  այս տարբերակը: Նախկին նախագահը անգամ իր մտերիմ թիմակիցների՝ ԱԺ ընտրութիւններին չմասնակցելը բացատրել է սպասւելիք զարգացումներով, որում իր թիմը մեծ դերակատարում է ունենալու: «Politik.am»-ի ՀԱԿ աղբիւրն ասել է. «Պապին ասել ա՝ սպասէք մինչեւ մայիս»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։