Հա

Քաղաքական

10/01/2019 - 10:40

Փաշինեանն այժմ էլ կաշխատի որպէս աղբահաւաք՝ Սանիտեկի փոխարէն

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յունւարի 8-ին երեկոյեան այցելել էր Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարութեանը յետոյ լրագրողներին ասաց, որ Փաշինեանը եկել էր աւագանու «Իմ քայլը» խմբակցութեան նիստին մասնակցելու համար: Թէ ինչ հարցեր են քննարկւել եւ ինչ օրակարգով, այդպէս էլ յայտնի չեղաւ, որովհետեւ նիստը գաղտնի էր: Այնուամենայնիւ, դժվար չէ կռահելը, որ խօսքը մայրաքաղաքում կուտակւած խնդիրների մասով է ու յատկապէս՝ աղբահանութեան։

ՏԱԹԵՒ ՄԻՐԶՈՅԵԱՆ

 

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յունւարի 8-ին երեկոյեան այցելել էր Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարութեանը յետոյ լրագրողներին ասաց, որ Փաշինեանը եկել էր աւագանու «Իմ քայլը» խմբակցութեան նիստին մասնակցելու համար: Թէ ինչ հարցեր են քննարկւել եւ ինչ օրակարգով, այդպէս էլ յայտնի չեղաւ, որովհետեւ նիստը գաղտնի էր: Այնուամենայնիւ, դժվար չէ կռահելը, որ խօսքը մայրաքաղաքում կուտակւած խնդիրների մասով է ու յատկապէս՝ աղբահանութեան։

Այն, որ վերջին շրջանում քաղաքապետարանում այդքան էլ հանգիստ չէ, դա պարզ է: Տարեվերջին երկուստէք մեղադրանքներով եւ բանավէճերով ընթացած աւագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարութեանի նեարդերը ակնյայտօրէն տեղի տւեցին: Յետոյ տօնական օրերին կրքերը ծաւալւեցին եւ թէժացան աղբի շուրջ: Ֆէյսբուքեան մի շարք օգտատէրեր աղբի նկարներ էին հրապարակում եւ հրաւիրում Սանիտեկի եւ Երեւանի քաղաքապետարանի ուշադրութիւնը, իսկ աւագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները, փոխքաղաքապետի գլխաւորութեամբ, պնդում էին, որ դա մանր հարց է եւ պէտք չէ այդչափ ուշադրութիւն դարձնել: Այս «աղբամարտից» յետոյ հերթը հասաւ փողոցային առեւտրին: Արգելքից յետոյ առեւտրականների շրջանում բողոքի ալիք բարձրացաւ քաղաքապետի դէմ:

Մի խօսքով, կարգին խառն են քաղաքապետարանում: Բայց խնդիրների խորութիւնը գիտակցելու եւ լուծում տալու փոխարէն, մեղադրում են, թէ էն ժամանակ, երբ նախկին իշխանութիւնն էր, ինչո՞ւ չէիք ասում եւ ուրեմն կողմ էք նրանց վերադարձին, հակայեղափոխութիւն էք անում եւ այլն։

Եւ այս ամէնի ֆոնին տրամաբանական է դառնում Նիկոլ Փաշինեանի այցը քաղաքապետարան։

Բանն այն է, որ կադրային ոչ ճիշտ քաղաքականութեան արդիւնքում Փաշինեանը ստիպւած է միայնակ կատարել գրեթէ ողջ կառավարութեան ու ՏԻՄ-ի գործը։ Անգամ դպրոցի տնօրէնի նշանակում-ազատման հարցն է լուծում։

«Միաժամանակ նոյն մարդը, երբ վարչապետ է, միաժամանակ դատաւոր է, դատախազ է, այդ ժամանակ է խնդիրը սկսում է: Ես կարծում եմ, որ իշխանութեան դերը իշխանութեան մարմինների, թեւերի բնականոն գործութիւնն ապահովելն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատւութիւնն ընկնում է կառավարութեան վրայ, մնացածը գործառնութիւններ են, որ այդ մարմինները պէտք է իրականացնեն: Ես կարող եմ երաշխաւորել, որ այդ սկզբունքը կը պահպանւի, եւ ես չեմ պատրաստւում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել ե՛ւ դատախազ, ե՛ւ դատաւոր, ե՛ւ քննիչ, եւ՛ քրէակատարողական հիմնարկի պետ եւ այլն»,- ասում էր Նիկոլ Փաշինեանը դեռ վարչապետութեան առաջին օրը։ Ի՞նչ իմանար, որ շուտով նաեւ այս խոստումը չի կատարելու։

Գուցէ Նիկոլ Փաշինեանն իրօք չէր ուզում բոլոր պաշտօնները համատեղել, բայց երբ իր նշանակած կադրերը ինքնուրոյն գլուխ չեն հանում, Փաշինեանը քայլ է անում, օգնութեան ձեռք է մեկնում: Դա անում է առաջին հերթին իր համար, չէ՞ որ այդ աշխատանքից է կախւած իր կառավարութեան գոյութիւնն ընդհանրապէս։

Ուղղակի մի փոքրիկ մանրուք կայ, երբ ամէն ինչ միայնակ ես անում, ձախողելու կամ մեղմ ասած չյաջողելու շանսերը մեծանում են:

«Yerevan.today.am»

Յարակից լուրեր

  • Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը
    Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը

    Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է պետութեան բարձրագոյն պաշտօնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դէմ ուղղւած այս քայլը: 

  • Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին
    Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին

    ՀՀ վարչապետի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլ Փաշինեանին:

  • Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ
    Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետի պաշտօնում նշանակելու մասին:

  • Յեղաշրջման նոր փուլ
    Յեղաշրջման նոր փուլ

    Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

  • Արամ Ա-ն նամակ է գրել Նիկոլ Փաշինեանին. «Սփիւռքի համար կարեւոր է ունենալ Սփիւռքի նախարարութիւն»
    Արամ Ա-ն նամակ է գրել Նիկոլ Փաշինեանին. «Սփիւռքի համար կարեւոր է ունենալ Սփիւռքի նախարարութիւն»

    ՀՀ սփիւռքի նախարարութեան լուծարման մասին լուրը սփիւռքահայութեան շրջանում դիտւում է որպէս Սփիւռքի նկատմամբ ոչ բարենպաստ որոշում: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին նամակ է գրել եւ յոյս յայտնել, որ նոր կառավարութեան աշխատանքներում առաջնային կը լինի Սփիւռքը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։